ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ին հատկացվելիք ֆինանսական միջոցների կրճատումն անընդունելի է. դա իշխանությունների հերթական քաղաքական կամակորությունն է, վրեժխնդրությունը. Էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարգավորումն, որ նախատեսված էր ՄԻՊ ինստիտուտի համար, երաշխիք էր, որ պետական ֆինանսավորմամբ պայմանավորված չլինի ՄԻՊ-ի վրա որևէ ներգործություն, ես սա դիտարկում եմ որպես իշխանությունների հերթական քաղաքական կամակորություն, սա վերժխնդրություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նշենք, որ Կառավարության մարտի 11-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն էր: Նախագծի հեղինակը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է, նախարարության առաջարկով ՄԻՊ-ին ֆինանսավորելիս պարտավոր չեն նախորդ տարվա ֆինանսավորման չափ կամ ավելի հատկացնել:

«Ստացվեց այնպես, որ միակ կառույցը, որ իսկապես աշխատել է պատերազմի  ժամանակ և պատերազմից հետո Հայաստանում տիրող անիշխանության պայմաններում, վրեժի է ենթարկվում իշխանությունների կողմից»,- ընդգծեց նա:

Վարդանյանը նշեց որ ՄԻՊ-ի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը տեսանելի է եղել ԱԺ-ում ՄԻՊ զեկույցի ժամանակ՝ սկսած ոչ պատշաճ վերաբերմունքից, վերջացրած՝ ֆեյքային հարձակումներից. «Մի կառույց, որ ամբողջ պատերազմի ժամանակ ճիշտ արձանագրել է Ադրբեջանի կողմից տեղի ուենցող խախտումները, երբ պետական իշխանություններն անգործության էին մատնված և պարզապես ստահոդ տեղեկություններով մանիպուլացնում էին ողջ հասարակությանը, մի գրասենյակ, որ գերիների հարցը ավելի շատ է բարձրացրել միջազգային կառույցներում, քան այսօրվա իշխանությունները, այսօր իշխանությունների կողմից ստանում է անկախության երաշխիքների կրճատում, սա անընդունելի է»:

Դիտարկմանը, թե ՄԻՊ-ից արձագանքել էին՝ նշելով, որ այս տարիների ընթացքում  ՄԻՊ-ին ուղղված դիմումների քանակն աճել է, միաժամանակ անհնագստություն արտահայտել, որ այն կարող է ազդել նոր ուղղություններով գործունեության ծավալման և զարգացման համար, Վարդանյանը նշեց՝ բյուջեի վերայնայման պարագայում ՄԻՊ-ը չի կարողանալու գործել այն ծավալով, ինչ ծավալով գործում է այսօր, դա նշանակում է աշխատատեղերի, տարբեր հաստատությունների այցերի կրճատում, որը, բնականաբար, կունենա իր բացասական ազդեցությունը գրասենյակի աշխատանքի վրա:

«Վտանգը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր տարի բյուջեն որոշելիս՝ արդեն բյուջեի չափը կախման մեջ կդնի նրանից, թե որքանով է ՄԻՊ գրասենյակը բավարարում այդօրվա իշխանություններին, եթե չի բավարարում իրենց քաղաքական կողմնորոշմանը, ՄԻՊ-ը չի դառնում իրենց կամակատարը, բարձրացնում է խնդիրներ, որոնք առկա են Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված, դա կարող է բյուջեն վերանայելու հիմք հանդիսանալ: Այսինքն, չկա որևէ հիմք, որ ՄԻՊ-ի գործունեությամբ չի պայմանավորվի բյուջեի կրճատումը, դա լուրջ վտանգ է այս կարևորագույն ինստիտուտի համար, միակ կառույցի, որ այսօր աշխատում է»:

Նա նշեց՝ կորոնավիորսի ժամանակ անհասկանալի հիմնավորումներով կրճատվեցին ՄԻՊ աշխատակազմի մեքենաները, սակայն ի պատիվ ՄԻՊ-ի, նունիսկ այդ կրճատումները տեսանելի բացասական ազդեցություն չունեցան աշխատանքի վրա:

Դիտարկմանը՝ անձով պայմանավորված նման քայլերը կարող են խնդիրներ առաջացնել պետության համար, հատկապես հետպատերազմյան ընթացքում, երբ ՄԻՊ-ի ակտիվ գործունեութան անհրաժեշտություն կա, Վարդանյանն ասաց.

«Ցավոք սրտի, այսօրվա իշխանությունների որոշումները հիմնականում պայմանավորված են անձով, և դրա արդյունքում վտանգի տակ են դնում ինստիտուտներ: Երբ վրեժխնդրության առարկա է դառնում անձը, բայց որոշումները վերաբերում են ամբողջ ինստիտուտին, դա բերում է պետական կառույցների աշխատանքների պարալիզացման: Մենք երկուսուկես տարի անընդհատ ականատես ենք լինում ոչ ճիշտ հաշվարկված որոշումների, որոնք հասցրել են այն վիճակին, որ Հայասատնում չկա որևէ ոլորտ, որտեղ կարող ենք ասել՝ իսկապես ինստիտուտը լիարժեք գործում է, թերևս մնացել է այս ոլորտը, որի խալխլման ուղղությամբ հետևողական քայլեր են տրվում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular