ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Աշոտյանի հաղորդումը կփակվի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» աղբյուրների տեղեկությամբ` նախատեսված է հունվարից փակել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի` Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եռանկյունի» հեղինակային հաղորդումը: Պատճառն այն է, որ հունվարից երկիրը թևակոխում է նախընտրական փուլ, իսկ նման դեպքում ԶԼՄ–ները, հատկապես` հեռուստաընկերությունները, ներքին ու արտաքին մոնիթորինգի են ենթարկվում:
Չնայած հաղորդումը հեղինակային է, ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ–ն չի ցանկանում, որ իր փոխնախագահի վարած հաղորդումը ազդի եթերային ցուցանիշների մոնիթորինգային արդյունքի վրա, և որոշվել է ժամանակավորապես փակել այն:
Աշոտյանը եթեր կվերադառնա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular