ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը փորձում է պահպանել քաղաքական չեզոքությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ նախագահը մարտի 13-ին իր նստավայր է հրավիրել Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական խմբակցություններին ու «Հայրենիքի փրկության շարժման» անդամներին։ «Իմ քայլից» արդեն արձագանքը կա, որ դեռ չեն որոշել կմասնակցեն, թե ոչ։ Այդ թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ։

— Պարոն Մարգարով, Ձեր անձնական կարծիքով՝ ինչպե՞ս պետք է վարվի «Իմ քայլը»։

— Եթե նրանք հանդես են գալիս որպես Հայաստանում տվյալ պահին իշխող ուժը և իրենց հետաքրքրում է այս իրավիճակը և իրենք ստեղծված իրավիճակը գնահատում են այնպիսին, որը պահանջում է կոնսուլտացիաների անցկացումը և իրավիճակի կայունացման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը, այս տրամաբանությունից ելնելով՝ իրենց մասնակցությունը կարող է լինի հետաքրքիր։ Դա կախված է նրանից, թե ինչպես են այս կամ այն ուժը գնահատում իրավիճակը և ինչ է ակնկալվում հանդիպումից։ Սա ենթադրում է, որ եթե այս կամ այն ուժը կարող է ստանալ որոշակի, եթե չասենք լուծումներ, բայց քայլեր ուղղված կայունության ապահովմանը և այդպիսի հանդիպման մասնակցությունը նպատակահարմար է։ Եթե այս կամ այն կողմը դիտարկում է իրավիճակը որպես անկայուն, բայց չի տեսնում մասնակցությունը՝ որպես անհրաժեշտություն, որովհետև կան այլ մեխանիզմներ, բնականաբար մենք կարող ենք ասել, այլ դրույթի որոշում։ Այսինքն ձեր հարցի պատասխանը պայմանավորված է իրավիճակի գնահատումից և ակնկալիքներից։

—Եթե «Իմ քայլը» խմբակցությունն ամեն դեպքում որոշի մասնակցել, և մասնակցեն նաև մյուս ուժերը, ապա ի՞նչ եք կարծում քաղաքական այս ճգնաժամը հնարավոր կլինի որոշ չափով լուծել։

— Դա կախված է նրանից, թե ինչպես է այս կամ այն քաղաքական ուժը գնահատում ստեղծված իրավիճակը և ինչ ակնկալիքներ ունի, որովհետև, եթե մենք խոսում ենք իշխանության մասին, ապա այնտեղից գալիս են տարբեր բնույթի իմպուլսներ՝ մի կողմից խոսվում է այն մասին, որ գուցե իրավիճակը հանդես չի գալիս իրենց համար ցանկալի, բայց իրենք պատրաստ են շարունակել հանդես գալ որպես քաղաքական մեծամասնություն մինչև ներկա խորհրդարանի ժամկետի ավարտը։ Որպես երկրորդ հիմնավոր դիտարկում մենք գուցե մտածում ենք, կամ քննարկելու ենք որոշ նախապայմաններով խորհրդարանական ընտրությունների, վաղաժամկետ ընտրությունների անցկացումը։ Եթե դա է տրամաբանությունը կամ եթե դա է ակնկալիքները, որ կամ մենք նախապայմաններով պետք է անցկացնենք ընտրությունները կամ չպետք է անցկացնենք ընտրությունները, այս դեպքում մյուս կողմի համար ոչ մի նպատակ չկա մտնելու խոսակցության մեջ։ Ընդդիմության կողմից առանց այլընտրանքի մոտեցումը, որ միակ լուծումը վարչապետի հրաժարականն է առանց այլ տարբերակի, դա իշխանության համար դժվար թե ընդունելի լինի։ Պետք է մի փոխր մոտեցնել դիրքորոշումները, բայց իմ կարծիքով դա անհնարին է։ Ընդդիմությունը ունի իր սեփական օրակարգը և այդ օրակարգի շրջանակներում իրենք, ըստ էության փորձելու են պահել սեփական շահերը և այդ շահերի տեսակետից գնալ կամ չգնալ բանակցությունների։

—Նախագահը չէր ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից հեռացնեու վարչապետի որոշումը և դիմել էր ՍԴ այդ օրենքի սահմանադրականությունը պարզելու համար, նա նաև չէր ստորագրել Արտատ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու որոշումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

— Նախագահը մի կողմից փորձում է պահպանել քաղաքական չեզոքությունը, որը շատ բարդ է անել ինչ-որ մասով։ Մյուս կողմից, ինքը երևի այն մոտեցման կողմնակիցն է, որ պետք է գոյություն ունենա որոշումը, որը պայմանավորված չի անձնական նախասիրություններով, այլ պետք է ներկայացվի գոյություն ունեցող օրենսդրական դաշտում, իսկ պարզաբանումը տվյալ դեպքում պետք է տա սահմանադրական դատարանը։ Եթե ինքը այս տրամաբանության մեջ է գործում ապա այդ դեպքում մոտեցումները հասկանալի են։ Ինքը բացահայտ չի ներկայացրել իր քաղաքական նախասիրությունները այս կամ այն ուժի ներկայությամբ և սեփական գործողությունների մեջ փորձում է ներկայացնել, որ ինքը առաջնորդվում է օրենքով և այն լիազորություններով, որոնք իրեն տրված են։ Եվ այն որոշումները, որը նախագահը կայացնում է, կարող է լինել հենց այս տրամաբանության շրջանակներում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular