ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական կոլապսն անխուսափելի է դառնում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը 24news.am կայքին տված իր վերջին հարցազրույցում նշել է, որ «մեծ պայթյունին ժամեր են մնացել»։ Բազմաթիվ հոդվածների գլխագրեր դարձած այս միտքը մի փոքր խուճապ առաջացնող բովանդակություն ունի, սակայն, իհարկե, խոսքը վերաբերում է տնտեսական պայթյունին, կամ որ առաջիկա տնտեսական կոլապսին, որը սպառնում է մեր երկրին։ Եթե մի քանի ընդհանուր գծերով ներկայացնենք իրավիճակն ըստ տնտեսագետի, ապա նախ սկզբում պանդեմիան, հետո պատերազմը, ներկայում էլ քաղաքական անկայուն վիճակը բացասաբար է ազդել տնտեսության վրա։ Կարելի է ասել՝ այն կանգնած է անդունդի եզրին։ Հաջորդը՝ այս տարի հնարավոր չի լինելու ապահովել կառավարության հայտարարած 3․2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Մյուսը՝ Սարգսյանը նկատել է, որ այս կառավարությունն ունակ չէ ապահովելու տնտեսական պոտենցիալ, գրավիչ ներդրումային դաշտ։

Եթե սկսենք վերջից, ապա կարծում եմ՝ այս կառավարությունն առհասարակ ոչինչ անելու ունակ չէ։ Խնդիրը միայն տնտեսությունը չէ։ Իսկ տնտեսությունը գերազանցապես, քանի որ նույն այդ քաղաքական գործոններն իրենց անմիջական ազդեցությունն ունեն տնտեսության վրա։ Առհասարակ խոսել ինչ-որ տնտեսական աճի մասին, պարզ բլեֆ է, պոպուլիզմ, որը Նիկոլը կօգտագործի բնականաբար քաղաքական նպատակների համար։ Շատ թե քիչ ցանկացած դատել և հաշվել կարողացող մարդ կարող է փաստել, որ բարեկեցության ցուցիչը նախորդ տարիների համեմատ նվազել է։ Ինչ վերաբերում է այս տարի տնտեսական աճ ունենալուն, ապա դա առհասարակ հեքիաթների ժանրից է։ Չկան ներդրումներ, փոխարենը կա կապիտալի արտահոսք, գնաճ ու դրամի արժեզրկում։ Եվ, այո, մեծ պայթյունին ժամեր են մնացել, բայց ինչպես գիտենք և տեսնում ենք տնտեսական պատասխանատուները ոչինչ չեն անում, իսկ կառավարության ղեկավարն առհասարակ զբաղված է միայն մեկ գործով՝ իր պաշտոնավարումը մեկ օր ավել երկարացնելով։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular