ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 13)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գրենադա՝ Հեղափոխության օր, Կանադա՝ Քաղաքացիների տոն, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգ՝ Պլուտոնի օր, Թաիլանդ՝ Փղերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1797 - Աղա-Մուհամմադը գրավել է Շուշին և սպանվել Շուշվա բերդում:

1823 - Կարինում կնքվել է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվել է Թուրքիային:

1897— ծնվել է հայ մեծագույն գրողներից մեկը հանդիսացող Եղիշե Չարենցը։

1908 - վարարած Գետառ գետը մեծ վնասներ է գործել Երևանում։

1913 — ծնվել է արձակագիր, թարգմանիչ Պարույր Ջոթյանը։

1938 — ԽՍՀՄ-ում ռուսաց լեզուն մտցվել է որպես բոլոր դպրոցների դպրոցական ծրագրի պարտադիր առարկա։

1955 – վախճանվել է բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական–քաղաքական գործիչ Արտաշես Աբեղյանը։

1954 — ստեղծվել է ԽՍՀՄ-ի Պետական Անվտանգության Կոմիտեն՝ ՊԱԿ-ը։

1959 - վախճանվել է մաթեմատիկոս Աշոտ Տեր-Մկրտչյանը։

1993 - վախճանվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։

1995 - ադրբեջանական ՕՄՕՆ-ը Ռավշան Ջավադովի ղեկավարությամբ ապստամբություն է բարձրացրել Բաքվում, արդյունքում ՕՄՕՆ-ի գրասենյակը վերցվել է գրոհով, իսկ Ջավադովը և 50 ՕՄՕՆ-ականներ զոհվել են։

2006 - «Ա1+»-ը վտարվել է զբաղեցրած տարածքից պատճառաբանությամբ, որ Ազգային ակադեմիան տեղավորելու տեղ չունի Լեզվի ինստիտուտին։

2008 - Նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնք վերաբերվել են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին:

- ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը:

2013 - Երևանի Երիտասարդական մետրոյի գետնանցումում գտնվող Երևանի գրքի ամենամեծ շուկան փակվել է գետնանցման վերանորոգման պատճառով։

2019 - Քաղաքապետրանը սկսել է Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը դրանց աշխատակիցների բողոքի պատճառ է դարձել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1719 — վախճանվել է գերմանացի ալքիմիկոս Իոհանն Ֆրիդրիխ Բյոտտգերը, որը հայտնագործել է ճենապակու գաղտնիքը։

1720 — ծնվել է շվեյցարացի բնախույզ և փիլիսոփա Շարլ Բոննեն, որը հայտնագործել է պարտենոգենեզի երևույթը։

1733 — ծնվել է անգլիացի հոգևորական, փիլիսոփա-մատերիալիստ և քիմիկոս Ժոզեֆ Պրիստլին, որը հայտնագործել է թթվածինը և ամոնիակը։

1781 — Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Ուրան մոլորակը։

1797 — Փարիզի «Ֆեյդո» թատրոնում տեղի է ունեցել «Մեդեա» օպերայի պրեմիերան։

1852 — Նյու-Յորքյան «NY Lantern Weekly» թերթը առաջին անգամ հրատարակել է Քեռի Սեմի պատկերը։

1881 — Պետերբուրգի Եկատերինյան ջրանցքի մոտ նետված ռումբից մահացու վիրավովել է Ռուսաստանի ցար Ալեքսանդր 2-րդը։ Ռումբը նետել էր նարոդովոլցի Իգնատի Գրինևիցկին։

1900 — ծնվել է հույն նշանավոր բանաստեղծ Յորգոս Սեֆերիսը։

1913 – ծնվել է ռուս գրող Սերգեյ Միխալկովը։

1917 — Պետերբուրգում լույս է տեսել «Պետերբուրգի բանվորների և զինվորների դեպուտատների նորություններ» թերթի առաջին համարը (ներկայումս «Известия»)։

1920 — Մուրմանսկը Կարմիր բանակի կողմից ազատագրվել է սպիտակ գվարդիականներից և ամերիկա-անգլիական ինտերվենտներից։

1921 — Մոնղոլիան (նախկինում Արտաքին Մոնղոլիա) հայտարարել է իր անկախությունը Չինաստանից։
1925 — ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում արգելվել է դասավանդել էվոլուցիայի տեսություն։

1940 — խորհրդային զորքերը մտել են Վիբորգ, ավարտվել է խորհրդա-ֆիննական պատերազմը։

1967 - ծնվել է կոլումբիացի ֆուտբոլիստ, պաշտպան Անդրես Էսկոբարը, որի սպանության պատճառ է դարձել ինքնագոլը։

1971 - վախճանվել է վրացի խորհրդային դերասան Սերգո Զաքարիաձեն։

1974 - ծնվել է գերմանական Դի Հեփի ռոք-խմբի երգչուհի Մարտա Յանդովան։

1979 — գործողության մեջ է մտել Եվրոպական դրամական համակարգը։

1988 - բացվել է ամենաերկար ստորջրյա թունելը՝ Սէյկանը (53,85 կմ, Ճապոնիա, Հոնսյու — Հոկայդո կղզիները կապող)։

1989 — Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կազմակերպության աշխատակից Թիմ Բեռներս-Լին և իր գործընկերները հիմնել են Համաշխարհային սարդոստայնը` (WWW)։

2004 — Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում հանրահայտ տենոր երգիչ Լուչիանո Պավարոտին տվել է իր հրաժեշտի համերգը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular