ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ՄԻՊ–ն ու Հայաստանի ՄԻԵԴ ներկայացուցիչը քննարկել են գերիների հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԻԵԴ–ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն Արցախում հանդիպել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Սառաջյանի հետ։

Ինչպես հայտնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության և նրանց հայրենիք վերադարձնելու ուղիները:

Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքացիական զոհերի հարազատների և վիրավորվածների իրավունքների, ինչպես նաև տեղահանված անձանց գույքային իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Քննարկվել է նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին միջազգային հարթակներում ու մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բարձրաձայնելու հարցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular