ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենի վարչակազմը կողմ է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վաշինգտոնը մտադիր է համոզել Եվրամիությանը, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, համատեղ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով երեկ կայացած  ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանի արած հայտարարությանը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն նպատակ ունի Մոսկվային ստիպել «գին վճարել» իր ոչ բարյացակամ քայլերի համար, այդ թվում՝ Նավալնիի վերաբերյալ:

«Եթե նայեք Ռուսաստանին և Չինաստանին, ապա Բայդենը սկսել է Ռուսաստանի նկատմամբ հաստատուն քաղաքական գիծ տանել, այդ թվում աշխատել եվրոպացիների հետ», - ասել է Սալիվանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական Միությունը նախօրեին վեց ամսով մինչև սեպտեմբերի 15-ը, երկարաձգել է, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու համար, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է 177 անձ և 48 կազմակերպություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular