ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը չի պոկվի իր աթոռից, եթե յուրաքանչուրը իր հերթին չպահանջի դա․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այնպես չէ, որ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդները ունեն իշխանության գալու, աթոռ վերցնելու խնդիր, այսօր մեր թիվ մեկ խնդիրը երկիրը դավադիր պատերազմի տարած, պարտության մատնած, հսկայական կորուստների պատճառ հանդիսացող, երկիրը աղետի շեմին բերող անձի հեռացումն է իշխանությունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ժողովուրդն է որոշելու, թե ով լինելու իշխանություն։ Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չունի անցկացնել արտահերթ ընտրություններ,  և եթե անցկացնի էլ, ապա կօգտագործի բոլոր լծակները։

«Նիկոլ Փաշինյանը չի պոկվի իր աթոռից, եթե յուրաքանչուրը իր հերթին չպահանջի դա։ Մենք չենք կարող ունենալ ապագա, յուրաքանչյուր ընտանիք կհայտնվի չափազանց ծանր վիճակում, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավորել։ Այսօր հասարակության մեջ ագրեսիան և ատելությունը ամենաբարձր մակարդակի վրա է, ինչը անթույլատրելի է, բայց սրա թիվ մեկ հրահրողը, դրդողը եղել է և շարունակում է մնալ իշխանությունը: Ես ազդակներ եմ ստանում սփյուռքից, իրենց թվում է, որ ընդդիմություն է, որ պարզապես իշխանություն է ուզում, դա այդպես չէ»,–ասաց նա։

Նա նշեց, որ խորհրդարանը պետք է իր ազդեցությունն ունանար, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը չի ուզում ժողովրդի տրամադրվածությունը փոխանցել թե՛ խորհրդարան, թե՛ գործադիր իշխանություն։ «Ճնշումը նախևառաջ պետք է իրականացվի այս անձանց վրա, որպեսզի այս մարդիկ հասկանան՝ ժողովրդի ներկայացուցչական մարմին են»,–ասաց նա։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ մենք արդեն ունենք գոյության պայքարի հարց, հիմա քննարկվում է՝ հայ ժողովուրդը ապագա ունի, թե չունի, հանրային ծառայողները պետք է կարողանան իրենց ընդվզումը, բողոքի ձայնը ներկայացնել վերադաս մարմիններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular