ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլինցևիչը պատմել է, թե ինչ զենքով է Ռուսաստանը պաշտպանում իր սահմանները արտաքին սպառնալիքներից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
polit.info-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Աֆղանստանի վետերանների Ռուսաստանի միության առաջնորդ Ֆրանց Կլինցևիչը «Պատրիոտ մեդիա գրուպում» կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ռազմական գործողությունների թատերաբեմը ներկայումս ավելի ու ավելի է տեղափոխվում դեպի տիեզերք: Վերջին զարգացումները նախատեսված են տիեզերական օդային դիմակայություն, որտեղ ռուսական բանակը գործնականում իրեն հավասարը չունի:
 
«Մինչ այժմ, բառիս բուն իմաստով, զենքը տիեզերք չի հասել, քանի դեռ դա արգելված է: Բայց մենք գիտենք տիեզերական ամերիկյան անօդաչու թռչող սարքերի մասին, և դա չի կարող տագնապալի չլինել: Ռուսաստանն ունի պաշտպանական դոկտրինա, և խաղադրույք է կատարվել ոչ թե քանակական, ինչպես Խորհրդային Միությունում, այլ որակական պարամետրերի վրա: Մենք սկսել ենք շատ լուրջ աշխատել անօդաչու հարվածային և հետախուզական ինքնաթիռների վրա», - ասել է Կլինցևիչը:
 
Ժամանակակից ռազմական գործողությունների վերջին օրինակը եղել է զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ Ադրբեջանն ակտիվորեն օգտագործել է անօդաչու թռչող սարքեր: Հայաստանը գործնականում միջոցներ չի ունեցել վերջիններիս դեմ, ինչը հանգեցրել է առանցքային դիրքերի կորստի: Նման սխալները կանխելու համար Ռուսաստանը ակտիվորեն մշակում է էլեկտրոնային պատերազմի միջոցներ, ընդգծել է բանախոսը:
 
Նաև ներկայումս խաղադրույք է դրված հիպերձայնային զենքի վրա, ուշադրության է հրավիրեց Դաշնության խորհրդի անդամը: Այդտեղ ռուսական բանակը կարող է պարծենալ Kh-47M2 «Կինժալ» հիպերձայնային հրթիռով, որի արագությունը հասնում է գրեթե Մախի 10 թվին (ժամում ավելի քան 10 հազար կիլոմետր արագություն):
 
«Ելնելով այս բոլոր գործոններից ԳՇ-ի պետ Վալերի Գերասիմովը 2019 թվականի սկզբին հայտարարել է, որ հուսալիորեն ապահովված է երկրի անվտանգությունը», - եզրափակել է Ֆրանց Կլինցևիչը:
 
«Քաղաքականությունն այսօր» հրատարակությունը արդեն իսկ գրել է ռուսական Սու -57 կործանիչի մասին, որն առաջինը սպառազիված կլինի «Կինժալ» հիպերձայնային հրթիռով:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular