ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը եւ Կո-ն պատրաստվում են ծնողներից պահանջել տանել բոլոր երեխաներին Արցախի ՊԲ զորամասերից. Գաբրելյանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը եւ Կո-ն պատրաստվում են պահանջել ծնողներից դուրս հանել բոլոր երեխաներին Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից: Այս մասին իր Telegram ալիքում գրել է ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:

«Սրիկա թուրք Նիկոլից ամեն ինչ կարելի է սպասել:

Կառավարական շրջանակներում մեր աղբյուրները հայտնել են մեզ @sisumasis Փաշինյանի եւ Կո-ի ծրագրերի մասին:

Փաշինյանը եւ Կո-ն պատրաստվում են պահանջել ծնողներից դուրս հանել բոլոր երեխաներին Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից: Քանի որ դա խուճապ կստեղծի բնակչության շրջանում, Արցախում բնակչության անվերահսկելի արտահոսք կսկսվի: Ինչից հետո Ադրբեջանը կհայտարարի, որ խաղաղապահները պաշտպանելու բան չունեն, եւ դուրս կբերեն ռուս խաղաղապահներին: Դրանից հետո կառաջանա Գյումրուց 102-րդ բազայի դուրս բերման հարցը:

Սա Հայաստանի իշխանությունների ճանապարհային քարտեզն է՝ Բրիտանիայի միջնորդությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դավադրությամբ»,- գրել է Արամ Գաբրելյանովը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular