ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը և Թուրքիան զինվում են՝ զորքերը մոտեցնելով ՀՀ սահմանին, իսկ ՀՀ-ում ազատ անկում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

 
 «Ադրբեջանը և Թուրքիան ակտիվորեն զինվում են՝ զորքերը ընդհուպ մոտեցնելով ՀՀ սահմանին, իսկ Հայաստանում շարունակվում է ազատ անկումը։

Ընդդիմադիր ուժերից շատերը ձեռքերն են շփում ապագա կառավարությունում տեղ ունենու համար։

Վարչապետն իր շրջապատով ոստիկաններին է ոտքի հանել հնարավորինս երկար իշխանության աթոռը պահելու համար։

Հայաստանի շարքային քաղաքացիները բաժանվել են երեք մասի․

Մի մասը համոզված է՝ միայն թե Նիկոլը հեռանա, հետո մենք դրախտում ենք ապրելու։

Մի մասը համոզված է՝ եթե անգամ Երևանն էլ պայմանավորվածությամբ հանձնի, միայն թե Նիկոլը մնա։

Մի մասն էլ լուռ ու իներտ հետևում է իրադարձություններին՝ դրանք համարելով կուսակցական աթոռակռիվ։

Հայաստանի անկայունության ամեն օրը մեկ կորուստ է, իսկ պատմությունը չի ներում թույլերին, անկայուններին ու չկողմնորոշվածներին»։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular