ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաճախակի կադրային փոփոխություններն էլ են վատ անդրադառնում բանակի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է խոշոր զորավարժություն սկսելու մասին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

— Պարոն Հովհաննիսյան, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է խոշոր զորավարժություն սկսելու մասին։ Սա հերթակա՞ն զորավարժություն է, թե՞ ինչ-որ առումով նաև պատասխան է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։

— Ես կարծում եմ, որ այս զորավարժությունները իրականում պատասխան զորավարժություն է, որովհետև ամեն դեպքում, կարծում եմ, այս զորավարժությունները չէին լինի եթե Ադրբեջանի հռետորաբանությունը այսքան ռազմատենչ չլիներ։ Ամեն դեպքում նաև կարելի է ենթադրել, որ զորավարժության նպատակը ոչ թե պատասխան զորավարժություն լինելն է այլ զորավարժության նպատակը իսկապես այն է, որ վերջ ի վերջո պատերազմից հետո կարողանանք հասկանալ թե ինչ ուժեր ունենք, ինչ հզորություն ունենք և ինչին կարող ենք դիմակայել ընդհանրապես։

—Այս փուլում նաև Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից համատեղ զորավարժություն է լինելու։ Այդ զորավարժությունները կարելի՞ է որակել հերթակա՞ն, թե՞ այդ փուլում Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների կարող են վերածվել դրանք։

— Չեմ կարծում, որ զորավարժությունները կվերածվեն ռազմական ինչ-որ գործողությունների կամ սադրանքներ կլինեն, որովհետև լրացուցիչ ևս մեկ անգամ, Մոսկվայից ԱԳՆ ներկայացուցչի շուրթերով եկավ մեսիջ, որ զորավարժությունները տարածաշրջանում կայունությունը չեն կարող խաթարել։ Այս մեսիջը զսպող մեսիջ էր և չեմ կարծում, որ զորավարժության ընթացքում որևէ ռազմական սադրանք կլինի։ Բայց, այնուամենայնիվ, չեմ բացառում ռազմական բախումներ, հնարավոր է բախումներ, բայց ոչ թե զորավարժության ընթացքում, այլ դրանից հետո։ Այնպես որ, եթե խոսենք միայն զորավարժության ժամանակահատվածի ընթացքի մասին, ապա խիստ անհավանական եմ համարում։

—Գլխավոր շտաբի շուրջ վերջին օրերին ծանր իրավիճակ է ստեղծվել, եղել է կադրային փոփոխություն, իսկ Օնիկ Գասպարյանը դիմել է վարչական դատարան։ Ինչպե՞ս եք գնահատում ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։

— Իհարկե ցավալի է, որ նմանատիպ իրավիճակում ենք հայտնվել հետպատերազմյան շրջանում։ Կարծում էի, որ այնուամենայնիվ պետական մտածելակերպը և պետականությունը առաջնային կլիներ և կոմպրոմիսները այնպիսին կլինեն, որ արդյունքում կշահեր պետությունը։ Բայց ինչպես  տեսնում ենք՝ քանի գնում ճգնաժամը այնքան խորանում է, քանի գնում այնքան շրջանակները լայնանում են այս ճգնաժամային իրավիճակի հետ կապված։ Եվ ցավոք սրտի պետք է ասեմ, որ իրականում, եթե մենք մի որոշ կետում կանգ չառնենք, ապա արդեն կընկնենք ազատ անկման մեջ և իսկապես կործանարար կլինի մեր պետության համար այն, ինչն այսօր տեղի է ունենում և դրա շեմին ենք կանգնել։

—Պարոն Հովհաննիսյան, վերջին երկուսուկես տարվա մեջ արդեն չորս անգամ փոխեն են ԳՇ պետին։ Այդքան հաճախ տեղի ունեցող կադրային փոփոխությունները բացասաբար չեն ազդում մեր բանակի վրա։

— Իհարկե բացասական են անդրադառնում և ընդհանրապես ցանկացած բնագավառում նման հաճախականությամբ կադրային փոփոխությունը շատ վատ է անդրադառնում տվյալ ոլորտի վրա։ Պետք է ասեմ, որ ամեն մի ղեկավար իր ձեռագիրը ունի և երբ  գալիս է ղեկավարելու՝ նա իր ձեռագրով սկսում է կառավարել, բայց ստացվում է այնպես,  երբ  հունի մեջ ենք մտնում և պետք է արդեն բարեփոխումներ, ծրագրեր իրականացվեն, այնպես է ստեղծվում, որ բուն աշխատանքը սկսելու պրոցեսում փոփոխվում է ղեկավարը՝ տվյալ դեպքում ԳՇ պետը, և ինչու չէ նաև մյուսները։ Բնականաբար այդ հաճախակի փոփոխությունը շատ վատ է անդրադառնում բանակի վրա։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular