ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի՞ խաղացող է ավելացել բենզինի շուկայում հեղափոխությունից հետո

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Հայաստանում զգալիորեն աճել է բենզինի գինը: ՏՄՊՊՀ հրապարակած զեկույցից պարզ է դառնում, որ գնաճի պատճառը համաշխարհային շուկայում նավթամթերքի գնի աճն է, փոխարժեքի արժեզրկումը և ձեռքբերման գների բարձրացումը: Իսկ ինչ իրավիճակ է բենզինի շուկայի խաղացողների մոտ:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենաշնորհները Հայաստանում վերացված են։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ 2018-ին հանրությանը տեղեկացրեց լայն սպառման մի շարք ապրանքների շուկայում մասնակիցների ավելացման մասին, ինչը, հանձնաժողովի դիտարկումներով, հանգեցրել է գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինների նվազեցմանը:

2018-ի հուլիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՏՄՄՊՀ այն ժամանակ նախագահ Արտակ Շաբոյանը, անդրադառնալով բենզինի ոլորտին, տեղեկացրել էր, որ այստեղ գործում են 3-4 խոշոր ընկերություններ, և ներկա դրությամբ որևէ արգելք չկա, ու ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում:

2018-ի հոկտեմբերի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ, անդրադառնալով բենզինի շուկային, հայտարարեց, որ բանակցություններ են տարվում օտարերկրյա ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են «Միկա» ընկերության բենզալցակայաններով։ Նա նաև հավելեց՝ սպասվում է, որ մոտ ապագայում այս ոլորտում շուկա կմտնեն նոր խաղացողներ։ Մինչև այժմ, սակայն, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մնում է զուտ հայտարարություն.

2017 թվականին «Բենզին» ապրանքային շուկայում ներմուծում է իրականացրել թվով 4 տնտեսվարող, 2018 թվականին տնտեսվարողների թիվն ավելացել է երկուսով: 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմել է 5, դրանք են՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Մաքս Պետրոլ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Պլատինում օյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Սիփիէս օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Այսինքն՝ կարող ենք փաստել, որ բենզինի շուկայում թեև խոշոր խաղացողների մասնաբաժինները որոշակի փոփոխություններ կրել են, սակայն, ըստ էության, այստեղ շարունակում են գլխավոր դերակատարներ մնալ «CPS» և «Flash» ընկերությունները, որոնց մասնաբաժինը շուկայում 83 տոկոս է։ Արդյո՞ք այս հանգամանքը հաշվի չի առնվում ՏՄՊՊՀ-ում՝ գնաճի իրական պատճառները ուսումնասիրելիս. անզեն աչքով էլ բազմաթիվ հարցեր են առաջանում:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular