ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բորիս Ջոնսոնը մերժել է Հունաստանին վերադարձնել Պարթենոնի մարմարե քանդակները (լուսանկարներ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է Հունաստանի իշխանությունների` Պարթենոնի մարմարե քանդակները երկրին վերադարձնելու կոչը՝ պատճառաբանելով, որ 2500 տարվա պատմություն ունեցող մշակութային գանձերը «օրինականորեն պատկանում են Բրիտանական թանգարանի հոգաբարձուներին», հայտնում է Greek City Times–ը:

«Ես հասկանում եմ այդ հարցի վերաբերյալ հույն ժողովրդի և վարչապետ Միցոտակիսի զգացմունքները», - ասել է Ջոնսոնը՝ վարչապետ դառնալուց ի վեր այդ հարցի վերաբերյալ իր առաջին հանրային մեկնաբանություններում, երբ հարցազրույց է տվել հունական Ta Nea օրաթերթին:

«Միացյալ Թագավորության կառավարությունը հստակ դիրքորոշում ունի քանդակների նկատմամբ, դրանք օրինական կերպով ձեռք են բերվել լորդ Էլգինի կողմից՝ համաձայն այդ ժամանակվա գործող օրենքների և դրանց ձեռքբերումից ի վեր օրինականորեն պատկանում են Բրիտանական թանգարանի հոգաբարձուներին», - հավելել է նա:


Parthenon Marbles Returning to Greece? UN Supports Greek Resolution

8 Elgin Marbles Facts: What Are They, Why Are They Important, Where Are  They Located? - HistoryExtra

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular