ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպային Frexit են կանխատեսել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Le Figaro թերթի թղթակից Լորան Էրբլեն կանխատեսել է Frexit (ԵՄ կազմից Ֆրանսիայի դուրս գալը Brexit-ի նման) եւ այդ մասին գրել թերթի իր հոդվածում:

Ինչպես գրում է լրագրողը, առողջապահության ոլորտում կորոնավիրուսի համավարակի ֆոնին ծագած ճգնաժամը ցույց է տվել, որ Եվրոպայից հեռացել է արդյունաբերությունը՝ գրեթե չեն մնացել դիմակներ պատրաստող ձեռնարկություններ, իսկ դեղորայքի համար բաղադրիչների շուրջ 80 տոկոսն արտադրվում է Եվրոպայի սահմաններից դուրս: Մինչդեռ Չինաստանը, որտեղից հայտնվել է կորոնավիրուսը, դրա հաշվին միայն հարստացել է՝ բժշկական պարագաների արտահանման տեմպի ռեկորդային աճ գրանցելով, նշել է Էրբլեն:

Հոդվածի հեղինակը դրանում տեսնում է Եվրամիության ուղիղ պատասխանատվությունը, որը զբաղվում է առեւտրային համաձայնագրերով եւ խոչընդոտում եվրոպական առեւտրին առավելություններ տրամադրելով, ինչպես նաեւ խորհուրդ տալիս երկրների կրճատել բժշկության ծախսերն ու բժիշկների աշխատավարձերը մրցունակությունը բարձրացնելու համար: Լրագրողի կարծիքով՝ ԵՄ-ն կարող էր ավելի էական աջակցություն ցուցաբերել անդամ երկրներին: Նա նշում է, որ ԱՄՆ-ն ընդունել է օգնության արդեն երրորդ ծրագիրն ու 2020 եւ 2021 թվականներին հատկացված միջոցների ծավալը հասնում է հինգ տրիլիոն դոլարի, մինչդեռ Եվրոպայում այդ գումարը հազիվ հասնում է 300 միլիարդ եվրոյի:

Լրագրողը նշել է, որ Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի հաջողել է, քան ԵՄ-ն՝ չնայած թագավորությանը կանխատեսում էին աղետալի իրավիճակ Brexit-ից հետո: «ԵՄ-ն այնքան դանդաղաշարժ է եւ ձախողված իր բանակցություններում, որ ավելի շատ եվրոպական երկրներ են սկսում ձեռք բերել պատվաստանյութ Ռուսաստանից եւ Չինաստանից»,-գրում է Էրբլեն:

Ինչպես նշում է Էրբլեն, Brexit-ը ցույց է տվել, որ ԵՄ կազմից դուրս գալը բարդ է, սակայն ոչ անհնարին, եւ անգամ կարող է շահավետ լինել պայմաններում, երբ ԵՄ-ն չի պաշտպանել Ֆրանսիային որեւէ ճգնաժամից, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular