ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր, Սկյուռիկների պաշտպանության համաշխարհային օր,  Ֆալյաս ամենամյա տոնակատարության առաջին օրը Իտալիայի Վալենսիա քաղաքում, Բելոռուս՝ Սահմանադրության օր, Հունգարիա՝ Հեղափոխության օր, Ճապոնիա՝ Առատ տարվա օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851 – ծնվել է շոտլանդացի հնագետ, պատմաբան, հայագետ Ուիլյամ Միտչել Ռամզին:

1884 – ծնվել է աշուղագետ Վերդին:

1880 - Լույս է տեսել «Պսակ» թերթը՝ Երևանի առաջին պարբերականը, որը ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թվականը:

1902 — ծնվել է խորհրդահայ գիտնական-ջերմաֆիզիկոս Տիգրան Մելքումյանը, որը հանդիսացել է առաջին խորհրդային դիզելային և ֆորսաժային շարժիչների նախագծող:

1919 - ծնվել է ամերիկահայ ջազի նշանավոր դեմքերի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:

1921 - Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային:

1922 - Երևանում բացվել է Պետական Համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի առաջին դեկան է դարձել Սպանդրարատ Կամսարականը:

1924 – գործարկվել է Երևանի բամբակազտիչ գործարանը:

1935 - ծնվել է կրկեսի և էստրադայի նշանավոր դերասան Լեոնիդ Ենգիբարյանը:

1944 - պաշտոնապես հաստատվել է ԽՍՀՄ օրհներգը։

2002 - Հայաստանի չորս բաշխիչ էլեկտրացանցերի միավորմամբ ստեղծվել է «Միասնական բաշխիչ էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունը:

2005 – վախճանվել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խոշոր կառույցի ստեղծող Ռազմիկ Վասիլյանը:

2006 - մեկնարկել է Ստամբուլի համալսարանի նախաձեռնած Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը, որը, ըստ թուրք մասնագետների, պետք է լույս սփռեր «հայկական հարցին առնչվող որոշ խնդիրների վրա»: Գիտաժողովին հրավիրվել են նաև հայ պատմաբանների, ովքեր, սակայն, հրաժարվել են մասնակցել:

2007 - «Արզնի»-ի արտադրած Ark Land հանքային ջուրն արգելվել է Կանադայում:         - Մայրաքաղաքի Էրեբունի համայնքում վիճաբանություն, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջև:

2011 - Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում և պահանջել, որ վերադարձնի հայ ժողովրդի ձայնը և իր ձայնի իրավունքը:

2017 - Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր համագումարը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 44 – սպանվել է Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը:

493 — թագավոր Թեոդորիխը հիմնադրել է օստգոթերի պետություն Ռավեննե մայրաքաղաքով:

1493 — Կոլոմբոսի առաջին արշավախմբի երեք նավերից երկուսը վերադարձել են Եվրոպա՝ իրենց հետ բերելով առաջին հնդկացիներին:

1603 — ֆրանսիացի հետազոտող Սեմուել դե Շամպլենի արշավախումբը սկսել է իր առաջին արշավը Կանադա:

1812 — Կալիֆորնիայում հիմնադրվել է առաջին ռուսական բնակավայրը՝ Ռոսս գաղութը:

1813 — ծնվել է բրիտանացի բժիշկ, համաճարակաբանության հիմնադիր Ջոն Սնոուն:

1820 - Մենը դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը։

1867 — կնքվել է ավստրո-հունգարական համաձայնագիրը, ըստ որի Ավստրիական կայսրությունը վեր է ածվել դուալիստական Ավտրո-Հունգարիա պետության:

1892 - ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրել է առաջին շարժասանդուղքը՝ էսկալատորը:

1892 – հիմնադրվել է անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը:

1915 — Գերմանիայում ընդունվել է Դոկտոր Գելֆանդի հռչակագիրը, որը նախատեսում էր աջակցել հեղափոխականներին, մասնավորապես բոլշևիկներին Ռուսաստանում, տապալել կայսրությունը և դուրս բերել այդ երկրին պատերազմից:

1917 - Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը հրաժարվել է գահից՝ իր եղբայր Միխայիլ Ալեքսանդրովիչին փոխանցելով այն:

1927 — ԽՍՀՄ-ում սկսվել է ԴնեպրոԳԷՍ-ի շինարարությունը:

1932 — Բի-Բի-Սին իր առաջին հաղորդումն է տվել Ռիդժենտ փողոցի վրա գտնվող իր նոր շենքից:

1937 — Չիկագոյում բացվել է առաջին դոնորական արյան բանկը:

1937 – վախճանվել է ամերիկացի սարսափ ժանրի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը:

1938 - Սաուդյան Արաբիայում առաջին անգամ նավթ են հայտնաբերել:

1939 - Չեխոսլովակիան օկուպացվել է Գերմանիայի կողմից:

1975 – ծնվել է բուլղարացի շախմատիստ, գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովը:

1985 — գրանցվել է առաջին դոմենը .com-ում՝ symbolics.com-ը:

1990 - որպես ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հանդիսավոր երդում է տվել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular