ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ժխտել են Հայաստան և Հունաստան ներխուժելու պլանների առկայությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
lenta.ru-ն գրում է, որ խոսակցություններն այն մասին, որ Անկարան իրականացնելու է Հայաստան և Հունաստան ներխուժելու իր գաղտնի ծրագրերը, անհիմն են: Այս մասին Lenta.ru-ի թղթակց Խայալ Մուազինին ասել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Իսմայիլ Հաքկի Պեկինը իր տված հարցազրույցում:
 
Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում թուրքական կողմից Ադրբեջանին տրամադրված օգնությունը չի կարելի անվանել ներխուժում:
 
«Թուրքիան ռազմական խորհրդականներ և որոշ սարքավորումներ է ուղարկել, բայց թուրք զինվորականները պատերազմին չեն մասնակցել: Օգնության նպատակը եղել է Ադրբեջանի կողմից իր գրավյալ հողերի վերադարձը, իսկ հայկական տարածք զավթելու մասին խոսք չի եղել», - լուրերը հերքել է Պեկինը:
 
Հետախուզության նախկին պետը նաև նշել է, որ սպառնալիքների դեպքում Թուրքիան, ընդհանուր առմամբ, «ցանկություն չունի բռնազավթել օտար հողեր, բայց կպաշտպանի իրեն»: Դա վերաբերում է նաև Հունաստանի հետ հակամարտությանը, շեշտել է նա:
 
«Մենք նրանց հետ թշնամի չենք, նրանք պարզապես շատ պահանջներ ունեն Թուրքիայից, և դա ոտնահարում է մեր իրավունքները: Թուրքիան հստակ ասել է, որ եթե իր իրավունքները ոտնահարվեն Էգեյան ծովում, ապա դա կդիտարկվի որպես ռազմական գործողություն: Ինչպես բոլոր երկրները, Թուրքիան էլ իր պատկերացումներն ունի պատերազմի վերաբերյալ, և դա միանգամայն նորմալ է», - բացատրել է նա:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular