ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օրֆեուս»-ը արդեն բազմաթիվ տարիներ իրականացնում է «Արվեստների կախարդական աշխարհ» միջազգային փառատոն-մրցույթը

ՄՇԱԿՈՒՅԹ
in-vidnoe.ru-ն գրում է, որ մշակույթի և արվեստի բնագավառում կրթության զարգացման «Օրֆեուս» հիմնադրամը երկար տարիներ անց է կացնում «Արվեստի կախարդական աշխարհը» միջազգային փառատոն-մրցույթը, որին մասնակցում են ռուսաստանցի և այլ երկրների ամենատաղանդավոր երեխաները տարբեր անվանակարգերում:
 
Փետրվարի 21-ին ամփոփվել են ակադեմիական երգի (մեներգի) անվանակարգում «Արվեստի կախարդական աշխարհ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի արդյունքները, որին մասնակցել են գյուղական մանկապատանեկան արվեստի դպրոցի սաները: Մրցույթն անց է կացվել առցանց, ինչը էլ ավելի է սրել պայքարը աշխատանքների լավագույն կատարման համար հաշվի առնելով այն, որ մրցույթին մասնակցել են ավելի քան 400 մասնակիցներ:
 
Ժյուրին ղեկավարել է ՌԴ վաստակավոր արտիստ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Գնեսինի ռուսական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Լիսիցինան և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Գնեսինի ռուսական երաժշտական ակադեմիայի դոցենտ Իվանովան։
 
Մասնակիցների ելույթների նկատմամբ պահանջները ավանդաբար շատ բարձր են եղել: Մրցույթին մասնակցել են 17 տարիքային խմբերի կատարողներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից և արտերկրից: Արդյունքում Արսենի Դուդինովը արժանացել է 3-րդ աստիճանի դիպլոմի, Միխայիլ Կորովիցինը 2-րդ աստիճանի դիպլոմի, Սամվել Արթենյանը 2-րդ աստիճանի դիպլոմի:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular