ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը չկարողացավ ազատվել Փաշինյանից և երկրին սպասում են նոր ընտրություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

kadara.ru-ն գրում է, որ երևում է Հայաստանին սպասում են նոր ընտրություններ: Սա նշանակում է, որ Փաշինյանից ազատվելու պատմությունը վերջնականապես չի ստացվել: Հաշվի առնելով այն, որ վերջինս կարողացել է պարտվել պատերազմում և միևնույն ժամանակ մնալ իշխանության մեջ, մանիպուլյացիաների այդ հերոսի տաղանդը ֆանտաստիկ է: Հետևաբար, նա նաև ինչ-որ բան կմտածի ընտրությունների հարցով: Միևնույն ժամանակ, հայ հայրենասերներն իսկական հնարավորություն ունեին երկիրը, մեղմ ասած, տարօրինակ վարչապետից ազատելու, բայց բաց թողեցին այդ շանսը: Դա առաջին հերթին վերաբերում է այն գեներալներին, որոնք հայտարարել են Փաշինյանի իրենց արմատական մերժումը, բայց միևնույն ժամանակ շարունակում են աշխատել և ամեն կերպ շեշտում են, որ դա «ռազմական հեղաշրջում չէ»: Բայց հենց գլխավոր շտաբի դիրքորոշումն է ոգեշնչել շատ հայերի: Նրանք իրական հնարավորություն են տեսել շրջելու հայոց պատմության ամենաամոթալի էջը: Բայց այդ խոսակցակցությունները ավարտվել են: Հետևաբար, այստեղ միայն մեկ հարց է առաջանում: Ի՞նչ էր դա։ Ինչի՞ համար էր այդ ամբողջ ներկայացումը, եթե բանակը պատրաստ չէր բացարձակապես ոչինչ անելուն: Արդյո՞ք նրանք այդքան վախենում են հայի արյուն թափելուց: Սակայն, կներեք, չկա այնքան արյուն, որքան հեղվել է Արցախում գործադիր իշխանության ակնհայտ մեղքի, սխալ գործողությունների և անգործության պատճառով: Կամ ո՞ւմ էր այդ ամենը պետք:

Սորոսի կառույցներում մարդիկ աղքատ չեն, և այստեղ հարց չէ մի քանի միլիարդը: Ինչ վերաբերում է բանակի վերնախավին, ապա միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնց հնարավոր է գնել, և դա ցանկացած բանակում և ցանկացած երկրում: 2003 թվականին ամերիկացիները կարողացան գնել իրաքցի գեներալների կեսին, ուստի կա նման փորձ: Բայց Փաշինյանի հեռացման այս ամբողջ պատմության շուրջ առկա է չափազանց շատ պաթոս և շատ քիչ իրական բովանդակություն: Ցավոք, նույնը վերաբերում է Ռուսաստանում գտնվող հայկական սփյուռքին, որը այսքան տարի շեշտում է իր անհավատալի, գրեթե բացառիկ կարևորությունը Երևանի օրակարգի հետ կապված ամեն ինչում, բայց 3 տարվա ընթացքում չի կարողացել անել բացարձակապես ոչինչ: Արդյունքում բոլորը ընդամենը դիտորդի դերում են։ Անկեղծ ասած հույսը, որ հայերը կկարողանան դուրս գալ Փաշինյանի փորած փոսից, բառացիորեն հալվում է աչքի առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular