ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կա ինքնիշխանության կորուստի վտանգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, լարվածության մթնոլորտի, ինքնիշխանության կորուստի վտանգների մասին 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Պարոն Բաղդասարյան, Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակ է և հասարակությունը, պառակտվել է։ Ինչ լուծումներ եք տեսնում  այս իրավիճակը հաղթահարելու համար։

— Հայաստանում պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա ամենատրամաբանական լուծումն է, որովհետև ցանկացած այլ լուծում ավելի կսրի իրավիճակը։

Հայաստանում ինքնիշխանության կորստի վտանգ տեսնո՞ւմ եք այսօր։

— Այո, Հայաստանում կա ինքնիշխանության կորուստի վտանգ, որովհետև արտաքին քաղաքական և արտաքին  անվտանգային միջավայրն այնպիսին է, որ Հայաստանը իր ոչ  հեռատես արտաքին  քաղաքականության արդյունքում հայտնվել է  մի վիճակում, երբ մեր արտաքին անվտանգության  խնդիրները կարող ենք լուծել  բացառապես Ռուսաստանի օգնությամբ, և այդ իմաստով Հայաստանը իր ինքնիշխանությունը կորցնելու  վտանգի առջև է։ Ձևականորեն Հայաստանը կարող է ինքնիշխանության ինչ-որ ատրիբուտներ պահպանել  բայց իրավիճակն այնպիսին է, որ փաստացի ինքնիշխանությունը  մեծապես Հայաստանը կարող է կորցնել։

Հասարակության մի մասը մերժում է ներկաներին, և նախկիններին, և  փնտրում է այլընտրանք։ Վերջերս «Թովմասյան հիմնադրամի» ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնություն ստեղծելու մասին, ասելով, որ այս նախաձեռնության մասնակիցները քաղաքականությամբ չզբաղված անհատներ են, ովքեր իրենց ոլորտներում հաջողություններ են գրանցել։ Ինչ կարծիք ունեք քաղաքական այս նորնախաձեռնության  մասին, և ինչպե՞ս եք գնահատում նրանց շանսերը

— Ես չգիտեմ թե ինչպիսին են շանսերը, քանի որ կարևորը ոչ թե անձիք են, այլ ծրագրերն են, որ պետք է  ներկայացնի որևէ քաղաքական ուժ և այն ճանապարհային քարտեզն է, որով պետք է հասնի այդ նպատակներին։

Սոնա Գիշյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular