ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են «Օսկարի» հավակնորդները

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակի հավակնորդների անունները: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ նշելով, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու ապրիլի 25-ին:

«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը», Ֆլորիան Զելլերի «Հայրը», Լի Այզեք Չունի «Մինարի», Դևիդ Ֆինչերի «Մանկ», Էմիրալդ Ֆեննելի «Խոստումնալից աղջիկը», Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը», Շաքա Քինգի «Հուդան և սև մեսսիան» և Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը» ֆիլմերը:

«Լավագույն  դերասան» անվանակարգում առաջադրվել են Էնթոնի Հոփքինսը («Հայրը»), Չեդվիք Բոուզմանը («Մա Ռեյնի. Բլյուզի մայրը»), Ռիզ Ահմեդը («Մետաղի ձայնը»), Գարի Օլդմենը («Մանկ») և Սթիվեն Յանը («Մինարի»):

«Լավագույն դերասանուհի» տիտղոսի համար պայքարելու են Ֆրենսիս Մաքդորմանդը («Քոչվորների երկիրը»), Վանեսա Կիրբին («Կնոջ մասեր»), Քերի Մալլիգանը («Խոստումնալից աղջիկը»), Վիոլա Դևիսը («Մա Ռեյնի. բլյուզի մայրը») և Անդրա Դեյը («ԱՄՆ-ն ընդդեմ Բիլլի Հոլիդեյի»):

Լավագույն ռեժիսոր դառնալու համար կպայքարեն Քլոե Չժաոն, Էմիրալդ Ֆեննելը, Լի Այզեք Չունը, Դևիդ Ֆինչերը և Թոմաս Վինթերբերգը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular