ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա վախենում է, շատ է վախենում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները կազմակերպվեն Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա դրանք կլինեն Հայաստանի պատմության ամենախայտառակ ու ամենաողբերգական ընտրությունները։ Ամենախայտառակն այն իմաստով, որ Նիկոլն ամեն ինչ անելու է դրանցում հաղթանակ ապահովելու համար։ Նա կանգ չի առնելու ոչնչի առաջ, քանի որ գիտի՝ պարտության դեպքում նա կանչվել է քաղաքական և իրավական պատասխանատվության՝ Հայաստանն ու Արցախը պատերազմի տանելու, զոհերի, գերիների, վիրավորների, տնտեսության քայքայման, 《ուսապարկերին》 հարյուր միլիոնավոր դոլարներ բաժանելու, չկրակող կործանիչներ և այլ զինատեսակներ գնելու ու բազմաթիվ այլ արարքների համար։ Նա կեղծելու է այդ ընտրությունները բառի բուն և փոխաբերական բոլոր իմաստներով։ Նա կեղծելու է դրանք, ինչպես մինչև հիմա կեղծել է ամեն ինչ՝ սկսած պատերազմի 44 օրից մինչև Ռոբերտ Աբաջյանի պապիկ։

Նիկոլ Փաշինյանը կեղծելու է այդ ընտրությունները պարզ գիտակցումով, որ դա լինելու է Հայաստանի ժողովրդավարության և առհասարակ գոյության վերջը, բայց դա, վստահ եմ, նրան քիչ է հուզում։ Եթե նրան հետաքրքիր լիներ առհասարակ Հայաստանի գոյության և ապագայի հետ կապված հարցերը, ապա երկիրը սիրող ցանկացած ղեկավար վաղուց հրաժարական կտար, բայց մարդը գերադասում է 100 մետր տեղաշարժվելու համար փողոցում կանգնեցնի 3000 ոստիկան, իսկ կտուրներին դիպուկահարներ։ Մարդը գերադասում է Եկեղեցի չմտնել, մայր ԲՈւՀ չգնալ, բանակի ղեկավար կազմի հետ ընդհարվել, միայն թե հրաժարական չտա։ Նա գերադասում է մնալ նույնիսկ մենակ, միայն իր աթոռը չթողի։ Ու նման որակներով վարչապետը պետք է արդար ընտրություններ կազմակերպի՞։ Հնարավոր չէ։ Եթե առաջիկա ընտրությունները կազմակերպի Նիկոլ Փաշինյանը, ապա դրանք լինելու են նաև ամենաողբերգականը։

Նախ ո՞նց եք պատկերացնում նրա քարոզարշավը ոստիկանական շարքերի հսկողությամբ, բացի դա՝ ամենուր լինելու են ընդհարումներ մարդկանց հետ, քանի որ միշտ չէ, որ մարդիկ տեսնելով նրան, կարող են զսպել իրենց և չգոռան 《դավաճան》 կամ այլ բառեր։ Իսկ նման իրավիճակները ամպայման տանում են բախումների՝ վատ հետևանքներով։ Ոչ մի կերպ չեմ պատկերացնում տեղամասային հանձնաժողովներում նիկոլականների պահվածքը, ովքեր Նիկոլից ավելի Նիկոլ են՝ դրա անկառավարելի հետևանքներով։ Դե իսկ կուլմինացիան կլինի Երևանի փողոցներում, երբ հասարակությունը կբախվի չտեսնված կեղծիքներով ընտրությունների։

Նիկոլը չի վարանի և կգոռա, որ 《եկել է քաղաքացու վրեժի ժամանակը》 ու հրապարակ կկանչի իր կողմնակիցներին ի պատասխան ընդդիմության գործողությունների։ Մնացածը միայն պատկերացնել կարելի է։

Նիկոլ Փաշինյանը պիտի գիտակցված, խաղաղ, անցնցում հեռանա, բայց նա դա չի անելու, որովհետև տեսակի խնդիր է, հետո նաև վախի։ Նա վախենում է, շատ է վախենում իշխանությունը կորցնելուց, վախենում է պատասխանատվությունից, վախենում է պատմությունից, վախենում է ժողովրդից։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular