ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Բրյուսել, որտեղ կհանդիպի ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարներին, հաղորդում է Reuters-ը:

Բլինքենը մարտի 23-24-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների բանակցություններին: Այս մասին հայտնել են ՆԱՏՕ-ի երեք ներկայացուցիչներ:

Ակնկալվում է, որ նրանք կքննարկեն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հետագա առաքելությունը, այդ թվում այլ հարցեր, քանի որ Ջո Բայդենը դիտարկում է մայիսին զորքերի դուրսբերման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Թրամփի օրոք:

Նախատեսված են նաեւ հանդիպումներ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular