Նիկոլ Փաշինյանը սկսել է գրել նախընտրական ցուցակը. «մարտի» են գնալու օլիգարխները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ1or.am-ի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ սկսել է արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակը կազմել։ Հետաքրքիրն այն է, որ Նիկոլը որոշել է ցուցակում հիմնականում ներառել իրեն մերձավոր օլիգարխների, կրիմինալ տարրերի, որոնք ի տարբերություն բազմաթիվ անհայտ ու անզոր պատգամավորների, կարող են հսկայական ֆինանսական միջոցներով և հայտնի գործիքներով ձայներ ապահովել։
Մասնավորապես՝ Կենտրոն համայնքում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Խաչատուր Սուքիասյանը (Գռզո), իսկ Արաբկիր վարչական շրջանում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը։ Վերջիններս կլինեն նաև համամասնական ցուցակի անցողիկ տեղերում։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ըստ ամենայնի, չի հրաժարվի ռեյտինգային ընտրակարգից, քանի որ կարծում է, թե ռեյտինգային թեկնածուները հնարավորն ու անհնարինը կանեն ձայներ ապահովելու համար։
Հարկ է նկատել, որ թե՛ Խաչատուր Սուքիասյանը, թե՛ Գուրգեն Արսենյանն այս իշխանությունից շատ բան են ստացել, հետևաբար նաև շատ բան ունեն կորցնելու։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը նրանց քարտ-բլանշ է տալու ընտրական գործընթացն իրենց ուսերին տանելու համար՝ թե՛ ֆինանսական, և թե՛ մարդկային ռեսուրսների օգտագործման միջոցով։
Կարեն Դանիելյան