ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Meltwater Champions Chess Tour․ Արոնյանը փլեյ-օֆֆ փուլում է

ՍՊՈՐՏ

Շարունակվում է արագ շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց մրցաշարը։ 15-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 8-9-րդ տեղերն է կիսում Կարյակինի հետ՝ իր ակտիվում ունենալով 8 միավոր։

Նախ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի, Ֆիրուժայի և Կարսլենի հետ, այնհուտև հաղթեց իսպանացի Անտոն Գուիխարին, և 15-րդ տուրում կրկին ոչ-ոքի է խաղացել շվեդ Գրանդելիուսի հետ։ 1-ից 8-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆ փուլում։

Արոնյանի մրցակիցն այս փուլում կլինի Մագնուս Կարլսենը։ Նրանք կխաղան 8 պարտիա։

15-րդ տուրից հետո առաջատարը Կարլսենն է՝ 10,5 միավորով։ Նրան հաջորդում են Գիրին (10 միավոր) և Վեսլի Սոն (9,5 միավոր):

Հիշեցնենք, որ այս մրցաշարում Արոնյանը դեռ ներկայացնում է Հայաստանը: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular