ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զգո՛ւյշ․ РБК-ի ադրբեջանական կացնային քարոզչությունն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
infoteka24.ru-ն գրում է, որ «Շուշա, Քելբաջար, Լաչին. Լեռնային Ղարաբաղի ներկայի և ապագայի, քրիստոնեական եկեղեցիների և աշխարհում հավատքի մասին» վերնագրով ռեպորտաժի հեղինակ Արտյոմ Պոտյոմկինը իր պատմություններում օգտագործում է ադրբեջանական տեղանուններ, որոնք մտցվել են խորհրդային տարիներին արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետության կողմից այն դեպքում, որ այդ տարածքները ունեն բազմադարյա պատմություն և իրենց հին հայկական անվանումները։ Վառ օրինակ է Ծիծեռնավանքի հնագույն տաճարը, որը լրագրողը անվանել է ալբանական: Հատկանշական է, որ անգամ վանքի «ալբանացի» քահանան լիովին անտեղյակ է և չգիտի տաճարի պատմությունը, իսկ ավելի ճիշտ չգիտի, թե ինչ ստի դրա մասին:
 
«Լրագրողը» մոռանում է նաև նշել, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները պատմականորեն պատկանել են տարածաշրջանի հայերին, և այնտեղ առկա լքված ադրբեջանական գյուղերը ցեղասպան քաղաքականության մաս են կազմել, որոնք արդյունք են Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի: Այնուամենայնիվ, իմաստ չունի մեկնաբանել բացահայտ քարոզչությունը: Շատ ավելի հետաքրքիր է այս ռեպորտաժում Ալիևի հայտարարությունը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ այդ ռազմական հանցագործը հայտարարել է, որ Արցախ պետություն գոյություն չունի և չի էլ ունենալու, և դրանով իսկ անտեսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը նրանք իրագործել են դեռ 1991 թվականին։
 
Հիշեցնենք, որ Արցախի կարգավիճակը դեռ վերջնականապես որոշված չէ, և Ալիևի նման հայտարարությունները կարելի է համարել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահող երկրների ղեկավարների մոտեցումների անտեսում, ինչը սպառնալիք է առանց այն էլ անկայուն խաղաղության համար:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular