ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի զանգը լուծել է անհամաձայնությունները Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

polit.info-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա այն տարաձայնությունները, որոնք խոչընդոտում են իրավիճակի կայունացմանը Լեռնային Ղարաբաղում: Բաքուն և Երևանը հայտարարել են զորավարժությունների մասին և կարծիքներ փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների վերաբերյալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն «կստիպի» Երևանին բացել «միջանցք», որը կապում է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի ինքնավարության հետ: Ահազանգող ազդանշաններ են եղել նաև Հայաստանից: Իրավիճակը կարգավորել է Վլադիմիր Պուտինը, որը մեկ զանգով հանգստացրել է կողմերին: Ռուսաստանի ղեկավարը կապվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կողմերը քննարկել են տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերը, որից հետո Երևանն ու Բաքուն գոհունակություն են հայտնել եռակողմ հանձնաժողովի աշխատանքից, ինչը կարող է լավ ազդանշան համարվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular