ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեւորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական և մերժել է համագործակցությունը ՀՀ-ի հետ. Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխությունից 2,5 տարի հետո ունենք մի իրավիճակ, որ մինչեւ հիմա անհայտ է, թե ովքեր 2008-ի մարտի 1-ին սպանեցին 10 քաղաքացիներին, ով հրաման տվեց գնդակահարել ցուցարարներին փողոցում եւ ինչպես նրանք մահացան: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Այս ընթացքում գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն անընդհատ հավաստիացումներ էին տալիս, թե «Մարտի 1»-ի բացահայտմանը խանգարում են այն մի քանի հետախուզվող մարդիկ, հիմա  դրանց էլ կբերենք, ամեն ինչ կբացահայտվի, բայց կյանքը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք ասում են՝ պատրաստ ենք գալ եւ ցուցմունքներ տալ, ՀՔԾ-ն չի  ընդառաջում: Ստացվում է, որ շատ մարդիկ, որ լքեցին Հայաստանը եւ հայտարարում էին, որ քաղաքականհետապնդման են ենթարկվում, եւ այդ հետապնդումը փորձում էին իրենց ձեւակերպմամբ ապացուցել: Այդ պաշտոնյաների մեջ էր նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը»,-ասաց Թովմասյանը:

Այսինքն Գեւորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական եւ ըստ էության մերժել է Հայաստանի իրավապահներին հետախուզել Գեւորգ Կոստանյանին: Մինչդեռ մեր դատախազությունն ու ՀՔԾ-ն անընդհատ հյտարարում էին, թե հետախուզում են հայտարարել»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

«Ավելին, կոնկրետ դեպքով մերժել են նաեւ մեր երկրի հետ համագործակցել: Սա արդեն լուրջ բան է: Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը կոչ է արել Հայաստանի իրավապահներին անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները եւ չպահանջել նրա հետախուզումը»,-հավելեց նա:

Պատգամավորը հրապարակեց նաեւ երկրորդ փաստաթուղթը, որով Ինտերբոլի գլխավոր քարտուղարությունն իր բոլոր երկրներում գտնվողն ստորաբաժանումներին, որպեսզի Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ տվյալները հանվեն Ինտերպոլի բազայից: Այդ երկրորդ փաստաթղթում նշվում է, որ Ինտերպոլի քարտուղարությունը մերժել է Ինտերպոլի հայաստանյան բյուրոյիկողմից Գեւորգ Կոստանյանի կողմից հայցված կարմիր ծանուցագիրը:

Թագուհի Թովմասյանը նկատեց, որ փաստորեն ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն երկար ժամանակ մեզ ստել են. «Նախ, կա ակնհայտ քաղաքական նրբերանք, որը նկատել է Ինտերպոլը, եւ երկրորդ, փաստորեն, այն մեղադրանքները, որ ասում էին՝ միջազգային բոլոր փաստաթղթերով հիմնավորված են, ըստ էության, այդքան էլ այդպես չէ:

Փաստորեն, մենք «Մարտի 1»-ի գործով ունենք քաղաքական հետապնդվողներ: Այսինքն մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն անում, որ ունենքն քաղաքական հետապնդվողներ: Թե՞ մենք «Մարտի 1»-ը բացահայտում ենք քաղաքական հետապնդվողների շարժառիթներով, բա մյուսնե՞րը: Միակ բանը, որ «Մարտի 1»-ի գործով բացահայտված է, դա այն է, որ ունեն քաղաքական հալածյալներ: Սա շառաչուն ապտակ է, որ միջազգային ոստիկանությունը տվեց ոչ թե դատախազությանը կամ ՀՔԾ-ին, այլ մեր երկրին: Սա մեր ամոթն է»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular