ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավապահները խորը և համապարփակ ուսումասիրել են իմ գործունեությունը եւ խորը հիասթափվել. Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ունեմ ընդամենը մեկ ընկերություն՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ՍՊԸ-ն, որի գործունեությունը  10 տարի բոլորիդ առջեւ է. բոլոր իշխանությունները եկել, մանրամասն ստուգել են մեզ մշտապես եւ որեւէ անգամ որեւէ բան չեն գտել: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, թե իրավապահները փորձում են իր դեմ քրգործ հարուցել:

Նա նաեւ հավելեց. «Թագուհի Թովմասյան անունը եւ անօրինական բառը նույն նախադասության մեջ հիմարություն է մտածել, որ կարելի է գրել: Եթե որեւէ մեկի մտքով նման բան անցնի, ես կբացատրեմ՝ որը որից հետո կլինի: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս մեթոդներով որեւէ մեկի հետ խոսելը պատիվ չի բերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular