ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության գերխնդիրը սեփական անվտանգությունն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան հայտարարություն էր տարածել և առաջարկել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա ու ԱԺ-ի կողմից անձեռնմխելիության երաշխավորության պահպանմամբ ապաստանի արտերկրում: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ, «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ։

- Պարոն Պետրոսյան, ըստ ձեզ ՀՀ առաջին նախագահը ինչո՞ւ է նման առաջարկ արվում։

— Ճիշտն ասած դա շատ ավելի լավ իրենք կարող են ասել, թե ինչու են նման առաջարկ անում, բայց որպես կանոն, այս գործընթացները վերլուծելով մենք կարող ենք փաստել, որ ներկայից իշխանության գլխավոր և հիմնական  խնդիրը ամեն գնով իշխանության պահպանումն է։ Այդ իշխանության պահպանումից ածանցվում է սեփական անվտանգության երաշխավորման գերխնդիրը։ Այսինքն իրենց համար կարևոր գերխնդիր է նաև սեփական անվտանգության երաշխավորումը, հետևաբար, ըստ էության, առաջին նախագահը այդպիսի մոտեցում է ցուցաբերում, և բացահայտելով, կարծես թե, ասում է, որ երաշխավորեք իրենց անվտանգությունը, որ նրանք օրեցօր ավելի չկործանեն երկիրը։ Ըստ էության, այդ հայտարարությունից սա կարելի է հասկանալ։

Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվությունը արդյո՞ք չի վկայում, որ առաջին նախագահը փորձում է վերադառնալ ակտիվ քաղաքական դաշտ։

Կարծում եմ, որ ակտիվ քաղաքականություն կվերադառնան կուսակցության տեսքով,  անձամբ ինքը կվերադառնա, թե ոչ, չեմ կարող ասել, որպես կուսակցության նախագահ, բայց ենթադրում եմ, որ «Հայ ազգային կոնգրեսը» կմասնակցի ընտրություններին և  կվերադառնա ակտիվ քաղաքականություն, բայց հարցի մյուս կողմն է թե ինչքանով է դա նպատակահարմար, կամ նպատակահարմար չէ։ Արցախի հանձնումից հետո հանրության մոտ բավականին շատ եղավ այսպիսի դիրքորոշում, որ եթե ժամանակին  առաջին նախագահի առաջարկած տարբերակով մենք շարժվեինք, մենք չէինք ունենա այս խնդիրը և, ըստ էության, որոշակի առումով բարձրացել է նրա վարկանիշը որոշակի շրջանակների մոտ և դրանով պայմանավորված կարծում եմ, որ ուղղակի կվերանայեն իրենց մասնակցության ձևաչափը և ավելի ակտիվ քաղաքականություն կմտնեն։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular