ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ուզում է Սամվել Բաբայանին նորից «խաղի մեջ մտցնել»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1or.am-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Սամվել Բաբայանին Արցախում նորից «խաղի մեջ մտցնել», և, օգտագործելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վրա իր ազդեցությունը, Բաբայանին նշանակել տա Արցախի Պաշտպանական բանակի հրամանատար: Սակայն փորձերը չեն հաջողվում, քանի որ դրան դեմ է Արցախի զինվորական և քաղաքական էլիտան:

Բացի այդ, Բաբայանի նշանակմանը դեմ են ռուսները՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ: Խնդիրն այն է, որ Սամվել Բաբայանը Ռուսաստանի համար համարվում է «persona non grata»: Հարկ է նաև նշել, որ հիմա Արցախում նմանատիպ հարցերը կարգավորում է Մուրադովը, իսկ Արայիկ Հարությունյանն ավելի շատ օժանդակողի դերակատարություն ունի, ով զբաղվում է կենցաղային հարցերով:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular