ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա բարձրախոսի նկատմամբ «բռնություն գործադրելով» գոռում էիք «Լևոն, Նախագահ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 «Մարդը ինչքան լկտի պետք է լինի, որ կեղծած լինելով 1995թ. խորհրդարանական և 1996թ. նախագահական ընտրությունները, ամենավերջին վախկոտի նման 1998թ. մի հատ «փըղկ»-ից փախչի պատասխանատվությունից, 2013թ նախագահական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ հայտարարի, որ ինքը արդեն 68 տարեկան է և, ընդհանրապես, պատասխանատվության ամենամեծ մասնաբաժինը ունենա երկրում արձանագրված բոլոր բացասական իրողություններում ու, երբ նկատվում են քաղաքական կայունությանը միտված դրսևորումներ`ցինիկաբար հանդես գա նման առաջարկությամբ:Հ.գ. խոսքս վերաբերվում է Լևոն Տեր~Պետրոսյանին և նրա վերջին մտքերին` քաղաքական ճգնաժամի «հաղթահարելուն միտված»:

Այս խոսքերի հեղինակը ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է:

Դուք էլ զարմացաք, ինչպես ես: Բայց վաղուց իզուր ենք զարմանում Նիկոլի «ուսապարկերի արտահայտած տեսակետների վրա, քանի որ նրանք քաղաքական անմեղսունակներ են, հաճախ չեն հասկանում՝ ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի: Հաճախ ասում են այն, ինչ թղթի վրա գրված կենտրոնից փոխանցվում է իրենց: Այս մարդիկ ղեկավարում են մեր երկիրը: Ոնց մտածում և արտահայտվում են, նույնկերպ ղեկավարում են, այսինքն՝ չեն ղեկավարում: Այս մարդիկ հարկատուների վճարած հարկերից հարյուր հազարավոր դրամներ աշխատավարձ են ստանում ու ճոխ գործողումների գնում: Ընդամենը դա:

Ինչևէ, մենք դա վաղուց արդեն գիտենք: Հիմա հարցն ուրիշ է: Հովիկ Աղազարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին անվանում է լկտի, վախկոտ, ցինիկ, հետո նաև մեղադրում 1995 և 1996թթ. ընտրությունները կեղծելու մեջ: Ամենևին ցանկություն չունենալով ստանձնել Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանի դերը, մի հարց այդուհանդերձ տանք Հովիկ Աղազարյանին.

«Ի՞նչ կարծիք ունեք այն փաստի մասին, որ ձերքայլական ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2008թ. Նախագահական ընտրությունների ժամանակ Ազատության հրապարակում «բռնություն գործադրելով» բարձրախոսի նկատմամբ գոռում էր Լևոն, Նախագահ»:

Չեմ կարծում, որ Աղազարյանը որևէ հոդաբաշխ բացատրություն ունի ոչ միայն այս, այլև նմանատիպ այլ հարցերի մասին: Փաստ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին նախագահն է, հետևաբար կարող է ցանկացած հարցի առնչությամբ արտահայտել կարծիք, ուրիշ հարց՝ համաձայն ենք այդ կարծիքի հետ, թե ոչ: Ակնհայտ է, որ սա դժվար են հասկանում «ուսապարկերի թագավորության վառ ներկայացուցիչները», մանավանդ երբ «փրկչի թանին մեկը թթու է ասել»: Հովիկ Աղազարյանը և նմանները ճակատագրի հեգնանքով հիմա «կոճակ սեղմող» են աշխատում Նիկոլի մոտ և քանի դեռ ճակատագիրը նրանց հանդեպ բարեհաճ է, շարունակում են խոսել, քանդել, ավերել:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular