ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳՆ-ն պատերազմից միայն 4 ամիս անց հայտարարեց, որ այս պահին Ադրբեջանում գերության մեջ գտնվող առնվազն 188 ռազմագերի և քաղաքացիական անձ կա. Ռոբերտ Հայրապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՑԱՎՈՏ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՆ-ն պատերազմից միայն 4 ամիս անց հայտարարեց, որ այս պահին Ադրբեջանում գերության մեջ գտնվող առնվազն 188 ռազմագերի և քաղաքացիական անձ կա։
Խոսքը միայն այն ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին է, ում նկատմամբ ՄԻԵԴ-ը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում:
Պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանը ՄԻԵԴ ապացույցներ է ուղարկել թվով 249 ռազմագերու ու քաղաքացիական անձի մասին, որից 59 անձ, 3-ը՝ կին, արդեն վերադարձել է Հայաստան, իսկ 1 ռազմագերու դի փոխանցվել է Հայաստանին։
Արդյունքում այս պահին ունենք 188 հաստատված գերության փաստ, որոնց բոլորի նկատմամաբ ՄԻԵԴ-ն արդեն կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում։
Թե իրականում քանի ռազմագերի և քաղաքացիական անձ կա այսօր Ադրբեջանում՝ անհայտ է, ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ապիկարության ու անգործունակության շնորհիվ մնում է ապավինել ադրբեջանական մեդիահարթակներին՝ հույսով, որ գերության մեջ գտնվող անձանց մասին նոր տեսանյութեր կհրապարակվեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular