ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ, ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքն այսօր չորս կողմից շրջապատված էր ոստիկանների կողմից. երկու կողմից փակ էր Վազգեն Սարգսյանի փողոցը: Խնդիրն այն է, որ առավոտյան ԿԳՄՍՆ պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը, իսկ քաղաքացիները ցանկանում էին փակել նրա ճանապարհը: Նմանատիպ ակցիա քաղաքացիներն իրականացրեցին նաև վարչապետի՝ ԱԳՆ և Բնապահպանության նախարարություն այցի ժամանակ: Այլևս փաստ է, վարչապետը կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելու համար ոտքի է հանում հազարավոր ոստիկանների: Հայաստանի և ոչ մի ղեկավար նման զավեշտալի իրավիճակում չի հայտնվել, չկա նման նախադեպ: Ու ամեն անգամ նայում ես այս խղճուկ տեսարանին ու հարց տալիս՝ լավ, ինչքա՞ն այսպես: Ինչքան կարելի է ոստիկանական պատի միջով հարյուր մետր քայլելու հնարավորությունը ապահովել մի մարդու, ով արդեն առնվազն 4 ամիս պետք է այլևս վարչապետի աթոռի հետ կապ չունենար: Լավ, ինչքա՞ն կարելի է ոստիկանական ուժերն ամիսներով օգտագործել ընդամենը տեղաշարժվելու համար: Ոստիկանությունն այլ գործառույթներ ունի, այլ խնդիրներ ունի, բայց ողջ համակարգը զբաղված է մի մարդու անվտանգությունն ապահովելու համար:

Հասկանալի չէ, թե այսպես ինչքան կարող է պաշտոնավարել վարչապետը, բայց որ երկար չի կարող՝ դա փաստ է: Սակայն Նիկոլ Փաշինյանի համար լավագույն ելքը կլիներ հրաժարական ներկայացնելը, իսկ վատագույն դեպքում արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Նա ո՛չ այն է անում, ո՛չ մյուսը: Իսկապես հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը չի հասկանո՞ւմ ստեղծված իրավիճակի լրջությունը, չի հասկանո՞ւմ, որ Հայաստանը պետություն է իր խնդիրներով, իր մարտահրավերներով: Եվ որ պետք է դրանք լուծվեն, բայց մարդը նախ ոչինչ չանելով, հետո էլ նման գործելակերպով գնում է լարվածության ավելի մեծացման ճանապարհով:

Այդուհանդերձ, արձանագրենք՝ ամենուր ոստիկանական ուժեր են, ինչը աննոմալ իրավիճակ է ստեղծել Երևանի փոքր կենտրոնում: Մի այլ խնդիր է արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է քարոզարշավ անելու: Ինչ է ամեն անգամ որևէ մարզ գնալուց հազարավոր ոստիկաննե՞ր է հետը տանելու, ինչպե՞ս է դա հնարավոր: Միգուցե տանի, բայց տեսարանն ինքնին արդեն հակաքաղաքական է: Մի քանի նման հանդիպումներ և Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ գահավիժած վարկանիշից ոչինչ չի մնա: Նիկոլ Փաշինյանը սա պիտի գիտակցի և ոչ միայն գիտակցի: Պատերազմում պարտված, քայքայման եզրին հասած երկիրը չի կարող նման առօրյայով երկար գոյատևել:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular