ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ՝ Թուրքիայում. տասնյակ տներ են բռնկվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Արթվին նահանգում՝ Յուսուֆելի շրջանի Դերեչի գյուղում, խոշոր հրդեհ է բռնկվել, որը տարածվել է ավելի քան 50 բնակելի տան վրա: Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին տեղեկացնում է Haberler լրատվականը:

Հրդեհը բռնկվել է տներից մեկում, ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է հարակից տների վրա:

Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջներ, փրկարարական և բժշկական ջոկատներ:

Գյուղապետը կատարվածը մեծ աղետ է բնորոշել:

«Վնասվել են բազմաթիվ տներ և քաղաքացիների ունեցվածքը: Բայց գլխավորն այն է, որ զոհեր չեն եղել»,-ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի օգնական Իսմայիլ Չաթաքլըն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular