ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը մահանաներ է փնտրում, որ ընտրությունները ձգձգվեն. Էդմոն Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ընտրությունը լուրջ գործ ա, դա խաղ ու պար չի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ իշխանությունն ամեն անգամ նոր պատճառ է հորինում ընտրությունները հետաձգելու համար:

«Բոլորը մահանաներ են փնտրում. մենք ասում ենք՝ առանց նախապայմանների եկեք գնանք ընտրության, մեկ էլ՝ հո՜պ, ծնվեց նախապայման: Մինչև էդ նախապայմանը իմ չառաջադրվելն էր վարչապետի պաշտոնում, ասացինք՝ չենք առաջադրվի, հետ եկան, ասացին՝ բայց գիտեք, կլինի մի հատ էլ մեր գրած օրենսգրքին կողմ քվեարկեք, մի երկու հատ խայտառակ բան ենք գրել»,- ասել է Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանության առաջարկած տարբերակով եթե գնան ընտրության, ՀՀ քաղաքացիները չեն իմանալու՝ ում են ընտրել. ուժը հավաքած ձայներով իր ներսում կորոշի, թե ովքեր են ներկայացվելու խորհրդարանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular