ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օնիկ Գասպարյանը կշարունակի՞ պաշտոնավարել որպես ԳՇ պետ. դատավորը որոշում է կայացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Դատավորի որոշման մեջ նշվում է, որ վարչապետի՝ նախագահին արված առաջարկության հիման վրա նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարվել է: Բացի այդ, դատավորը որոշել է ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով։ Այսինքն` մի կողմից դատավորը ֆիքսել է, որ բացակայել է իրավահարաբերությունը Գասպարյանին աշխատանքից ազատելու առնչությամբ, մյուս կողմից, մինչև այս գործով վերջնական որոշման հրապարակումը Գասպարյանը կշարունակի աշխատել որպես ԳՇ պետ։
Նշվում է, որ սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա այն մասին, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈՒ ԳՇ պետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular