ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում Փաշինյանին խորհուրդ են տվել ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
politexpert.net-ը գրում է, որ Հայաստանում բողոքները ռադիկալացվում են: Ցուցարարները վրաններ են խփել Երևանի կենտրոնում և արգելափակել են մուտքը խորհրդարան` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Սրացման մեկ այլ փուլ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարչապետը աշխատանքից հեռացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, որը կառավարությանը կոչ էր անում հրաժարական տալ: Գասպարյանը համարում է, որ Փաշինյանը մեղավոր է 44-օրյա պատերազմում բանակի բարոյալքման և պարտության մեջ և նշում է, որ վարչապետի թիմը շարունակում է խորացնել պետական ճգնաժամը:
 
Ընդդիմությունը լիովին կիսում է այդ դիրքորոշումը: Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներն արդեն սպառնացել են, որ եթե Փաշինյանը կամավոր չհեռանա տեղի կունենա ժողովրդական ընդվզում: Թուրքիան Փաշինյանին խորհուրդ է տվել ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ։ «PolitExpert»-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով հայկական իրադարձությունները, Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության նախկին ղեկավար Իսմայիլ Պեկինը կարծիք է հայտնել, որ այն, ինչ տեղի էր ունենում, միանգամայն սպասելի է․
 
«Ցանկացած երկրում, որը նման ծանր պարտություն է կրել, բնական է պահանջել կառավարության հրաժարականը: Իրավիճակը սրվել է նաև տնտեսական ճգնաժամի և Փաշինյանի հակառուսական «Իսկանդեր» համալիրների վերաբերյալ կեղծ հայտարարությամբ»։
 
Իսմայիլ Պեկինի խոսքով՝ այժմ Երևանի փողոցներում երկու խմբավորումներ են միմյանց դեմ կանգնած՝ սորոսականները և Ռուսաստանի հետ երկխոսության կողմնակիցները:
 
«Փաշինյանի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ հայտնի էր դեռ պատերազմից առաջ: Կարծիքներ կան, որ նա իշխանության է եկել Արևմուտքի աջակցությամբ, Սորոսը ցանկանում է մերձեցնել Հայաստանը Արևմուտքի հետ: Հիմա դժվար է ասել, թե ինչ կլինի, բայց եթե Փաշինյանը ցանկանում է մնալ իշխանության մեջ, նա պետք է վարի ողջամիտ քաղաքականություն և ընդհանուր լեզու գտնի Ռուսաստանի հետ: Իրանն ու Ռուսաստանը թույլ չեն տա ԱՄՆ-ին իր դիրքերը ամրապնդել Կովկասում», - ընդգծել է զրուցակիցը:
 
Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ հեղաշրջման փորձերը միշտ էլ ավելի են խորացնում երկրում տիրող ճգնաժամը: Թուրքիան դեմ է հեղաշրջումներին, քանի որ դա կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը, նշել է Պեկինը:
 
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular