ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք անցել են Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացման աշխատանքներին. Ալիև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
sm.news-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական հաղորդակցություն է հաստատվել: Այս մասին նա խոսել է ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդեի հետ հանդիպման ժամանակ: Ալիևն ասել է, որ Ադրբեջանի կառավարությունը բանակցային գործընթաց է սկսել Հայաստանի հետ հաղորդակցություն ուղիների բացման հարցով:
 
«Դա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մի մաս է: Մի շարք հանդիպումներ են արդեն իսկ տեղի ունեցել տարբեր մակարդակներում: Սա կարող է շրջադարձային լինել պատերազմի էջն ամբողջությամբ փակելու համար: Հաղորդակցության ուղիների բացումը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, կստեղծեն նոր հնարավորություններ և կլինի նոր դինամիկա», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
 
Ալիևը հավելել է, որ ինքը բացահայտ հայտարարում է Հայաստանի հետ Բաքվի երկխոսություն վարելու պատրաստակամության մասին, ինչը օգուտ կբերի երկու երկրներին: Կառուցողական երկխոսության հաստատումը ավելի վաղ հաստատել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ըստ նրա` պաշտոնական Մոսկվան ակնկալում է խաղաղ ընթացքի պահպանում ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ լրատվական տարածքում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular