ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ. ՀՀԿ-ի ձայնը եղել է հնչեղ եւ այդպես էլ մնալու է. Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, դատարանի շենքի դիմաց իր աջակիցների առջեւ ելույթ ունենալիս նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավարն Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց,. «Այս երեք տարիների ընթացքում  մենք նաեւ կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաեւ կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան եւ մենք այսօր եւս ունենք պրոֆեսիոնալ եւ մրցունակ թիմ, եւ պայքարելու ենք մեր ազգային եւ ուժեղ պետության համար:

ՀՀԿ-ի ձայնը եղել է հնչեղ եւ այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված եւ ազնիվ»:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ներկաներին իրեն սատարելու համար. «Ես ուզում եմ խնդրել, որպեսզի չսպասեք մինչեւ դատական նիստի ավարտը, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը, հատկապես այս իրավիճակում, ունի նաեւ բազմաթիվ այլ գործեր: Ուզում եմ բոլորս միասին գոչենք՝ կեցցե Հայաստանը»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular