ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան իր օրինական տերերին կվերադարձնի Կլիմտի «Ծառերի տակ գտնվող վարդի թփերը» կտավը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ֆրանսիան Գուստավ Կլիմտի «Ծառերի տակ գտնվող վարդի թփերը» կտավը կվերադարձնի Ավստրիայի հրեաների հայտնի ընտանիքի ներկայացուցիչ Նորա Ստիասնիի օրինական ժառանգներին:

Այս մասին գրում է BBC-ն, նշելով՝ 1938 թվականի օգոստոսին վերջինս ստիպված է եղել վաճառքի հանել կտավը, երբ Անշլյուսի ժամանակ (Ավստրիայի տարածքի բռնի միավորումը Նացիստական Գերմանիային,- Tert.am) ինքն և իր հարազատները գտնվել են գոյատևման եզրին: 

Նշվում է՝ Նորան Կլիմտի կտավը ժառանգել է իր հորեղբորից՝ ավստրիացի արդյունաբերող և հավաքորդ Վիկտոր Ցուկերկանդլից: 1942 թ.-ին կտավի հարկադիր վաճառքից հետո Ստիասնին արտաքսվել էր համակենտրոնացման ճամբար և նույն թվականին մահացել: 

Կլիմտի կտավը գնած արվեստի գործերի վաճառքով զբաղվող անձը պահել էր այն մինչև իր մահը՝ 1960-ականները: Ֆրանսիան աշխատանքները ձեռք է բերել Փարիզի Օրսե թանգարանի աճուրդում՝ 1980 թվականին: Երկրի մշակույթի նախարար Ռոզելին Բաչելոն այս առնչությամբ մանրամասնել է, որ Կլիմտի գլուխգործոցի վերադարձն իր օրինական տերերին նշան է այն հանցագործությունների ճանաչման, որոնց զոհ են դարձել Նորա Ստիասնին և նրա ընտանիքը:

Բաչելոն նկարն անվանել է «փշրված կյանքի վկա»:

Հիշեցնենք՝ նկարիչ Գուստավ Կլիմտըվիեննական Արտ Նուվո ուղղության (Նոր արվեստ,-խմբ.) ամենաակնառու ներկայացուցիչներից է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular