ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայրենիքի փրկության շարժումը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարության մասով պաշտոնական դիրքորոշմամբ հանդես կգա. Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիքի փրկության շարժումը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարության մասով պաշտոնական դիրքորոշմամբ հանդես կգա: Այս մասին այսօր Tert.am-ին տեղեկացրեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ խոսելով արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ հայտարարությունում նշվում է, որ վերջինս հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և  հաշվի առնելով նաև՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հարցին, թե ինչ կարծիք ունի շարժումը ԲՀԿ-ի դիրքորոշման մասին, քանի որ այն ևս 17 կուսակցությունների կազմում էր, Գեղամ Մանուկյանը պատասխանեց՝ շարժումը հայտարարություն կանի: Ճշտող հարցին, թե որն է լինելու ՀՅԴ-ի դիրքորոշումը, վերջինս պատասխանեց՝ քննարկումից հետո կհայտարարեն:

«Առայժմ միայն կարող եմ փաստ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու, որի դեպքում կարող են ընտրություններ լինել»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular