ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի ապրիլի 20-30–ն ընկած ժամանակահատվածում. Գոհար Մելոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց այն մասին, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս թեմայով մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, որն ասաց՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, կարելի է ենթադրել, որ նա պատրաստվում է ապրիլի 20-30–ն ընկած ժամանակահատվածում հրաժարական ներկայացնել:

Վերջինս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կապեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած հանդիպման հետ. «Քանի որ այս հայտարարությունն արվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո, կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը երաշխիք է ստացել, որ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու իր հրաժարականի պարագայում»,- նշեց սահամանադրագետը՝ հավելելով, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս վարչապետի հրաժարականի պարագայում խմբակցությունների կողմից նոր վարչապետի թեկնածության առաջադրումը:

«Ապրիլի 20-30-ի միջակայքում հրաժարական տալուց հետո 7 օր պետք է վարչապետ չընտրվի: Երկրորդ անգամ թեկնածու չառաջադրելու և նոր վարչապետ չընտրվելու պարագայում ևս 7 օր անց օրենքի ուժով Ազգային ժողովն արձակվում է: Դրանից հետո ոչ ուշ քան 30 օր անց և ոչ շուտ, քան 45 օր հետո նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ»,-եզրափակեց Գոհար Մելոյանը:

Զվարթ Պետրոսյան

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular