ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ով ինչ ասում է, հենց ինքն է». Պուտինը պատասխանել է Բայդենին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առողջություն է մաղթել ամերիկացի իր գործընկեր Ջո Բայդենին, որը նախօրեին լրագրողի հետ զրույցում բացասաբար էր խոսել իր մասին:

ԱՄՆ նախագահը ABC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Պուտինը «կվճարի» ամերիկյան ընտրություններին, իբր, «խառնվելու» համար: Բացի այդ, ԶԼՄ-ի ներկայացուցչի հարցին՝ արդյոք նա Ռուսաստանի ղեկավարին «մարդասպան» է համարում, Բայդենը դրական էր պատասխանել:

«Մանկության տարիներին, երբ բակում վիճում էինք, ասում էինք՝ «Ով ինչ ասում է, հենց ինքն է»։ Եվ սա պատահական չէ, սա պարզապես մանկական խոսք և կատակ չէ: Իմաստը շատ խորն ու հոգեբանական է: Մեկ այլ մարդու մեջ մենք տեսնում ենք մեր սեփական որակները և կարծում ենք, որ նա նույնն է, ինչ մենք», - նշել է Պուտինը, որին մեջբերում է РИА Новости-ն:

ՌԴ ղեկավարը կենտրոնացել է նաև այն փաստի վրա, որ յուրաքանչյուր ազգի պատմության մեջ «կան շատ դրամատիկ և արյունալի իրադարձություններ»:

«Բայց երբ գնահատում ենք այլ մարդկանց, կամ երբ գնահատում ենք նույնիսկ այլ պետություններ, այլ ժողովուրդներ, միշտ կարծես հայելու մեջ ենք նայում։ Մենք միշտ մեզ ենք այնտեղ տեսնում», - ընդգծել է նա:

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular