ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը ենթադրում է Ռուսաստանի հետ նոր դաշինքի մասին համաձայնագրի ստորագրում. «Բարգավաճ Հայաստան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր իրավիճակը ենթադրում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համապատասխան նոր ռազմաքաղաքական դաշինքի ստորագրում, որը համարժեք է Հայաստանի ներկայիս իրավիճակին: Այս մասին մարտի 19-ին «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցերը մեր ժամանակների սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Նոր ընտրություններ, նոր բանակցություններ, նոր իշխանություն. ահա թե որն է հայ-ռուսական հարաբերությունների նոր ճարտարապետությունը: Հայաստանի ապագա իշխանությունները պետք է անհապաղ կյանքի կոչեն մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման նոր ռազմավարությունը»,- հավելեց պատգամավորը:

«Այժմ առավել, քան երբեւէ, շտապ անհրաժեշտ է մեր ռազմավարական գործընկերոջ՝   ՌԴ-ի հետ ձեւավորել նոր որակի հարաբերություններ, ավելի խորացնել բոլոր առումներով փոխադարձ ինտեգրումը: Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ շահագրգիռ են   այդ հարցում, իսկ վերջին երեք տարիների վիճակագրությունը եւ իրողությունները ցույց  են տալիս, որ այստեղ հսկայական չիրացված ռեզերվներ կան: Ընդ որում՝ այդ հսկայական չիրացված ռեզերվների իրացումը ինչպես տնտեսական, սոցիալական, այնպես էլ՝ անվտանգային եւ քաղաքական հարց է, եւ անհրաժեշտ է դրա համար ցուցաբերել հստակ քաղաքական կամք: Նոր որակի եւ առավել խոր ինտեգրմանը միտված հայ-ռուսական հարաբերությունների ձեւավորումը նաեւ մեր ժողովրդի ցանկությունն է: Այդ հարաբերությունները, ըստ իս, պետք է զարգանան ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձեւաչափում: Սա ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսկան հարց է: Մենք այս խնդիրը պետք է հաղթահարենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում: Համընդհանուր քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններով, եւ ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ներառվեն շատ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի մեջ»,- շեշտեց Մելքումյանը:

Հայ-ռուսական հարաբերությունների ապագան առավելապես պայմանավորված է երկու երկրների միջեւ հարաբերությունների ինտեգրման ամենաբարձր աստիճանով, վստահ է պատգամավորը:

«Դա վերաբերում է ամենատարբեր ոլորտներին: Սակայն դրա ապահովման երաշխիքը կարող է լինել միմիայն արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ձեւավորված նոր քաղաքական իշխանությունը»,- ամփոփեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular