ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆեյսբուքան ստատուսը, որ տեղի են ունենալու ընտրություններ, եւ դա վերջնական է, մեր մոտ հավատ չի ներշնչում. Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքան ստատուսը, որ տեղի է ունենալու ընտրություններ, եւ դա վերջնական է, դա մեր մոտ հավատ չի ներշնչում։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Բաղրամյան պողոտայում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ հունիսի 20-ին ընտրություն կազմակերպելու վերաբերյալ փաստ չի, որ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու համար անհրաժեշտ է՝ առաջին Վարչապետը տա հրաժարական, ընդ որում երկու անգամ, այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, լուծարվի խորհրդարանը եւ Հանրապետության նախագահը նշանակի խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն՝ այն ֆեյսբուքան ստատուսը, որ տեղի են ունենալու ընտրություններ, եւ դա վերջնական է, մեր մոտ հավատ չի ներշնչում։ Այս ժամանակահատվածում մի քանի անգամ իրենք խոսել են արտահերթ ընտրության մասին, շատ հրաժարվել են, պատերազմի ընթացքում 44 օր ստով եւ կեղծիքով կերակրել են մեզ։ ՄԵնք ունենք բավարար բոլոր հիմքերը, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ։ Երկրորդը, խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը եղել է Հայրենիքի փրկության շարժման պահանջներից մեկը, եթե նույնիսկ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, դա բավարարում է Հայրենիքի փրկության շարժման պահանջների ընդամենը մի մասը։ Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ եւ կարեւոր պայման են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ կա մեծ վտանգ, որ դա չի լինելու մրցակցային, հավասար պայմաններով, մեծ հնարավորություն»,- նշեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ընտրությունները կեղծվելու են եւ իրականում այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից դեպի նոր ճգնաժամ. «Հետեւաբար Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է պնդել, որ այն օրակարգը, որն ինքն առաջարկել էր, ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ արդյունավետ ճանապարհային քարտեզն այն է, ինչ մենք մինչեւ հիմա առաջարկել ենք»։

Սաղաթելյանը նշեց, որ իրենք շարունակելու են բողոքի ակցիաները, հնարավոր են մարտավարության տարրերի փոփոխություններ. «Հնարավոր է՝ մարտավարության տարբեր փոփոխություն, բայց խոսել այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, որն, ըստ էության, գոյություն չունի, կա ընդամենը մի հայտարարություն, անիմաստ ենք համարում մտնել այդ օրակարգի մեջ»։

Հարցին, իր կարծիքով, ի՞նչ շահ է հետապնդում իշխանությունը, երբ հայտարարում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, Սաղաթելյանը պատասխանեց.

«Նախ ընտրությունների մասին հայտարարությունը շարժման կողմից այս ընթացքում իրականացրած աշխատանքի եւ ճնշման արդյունք է. սա ինչ-որ տեղ ձեռքբերում է։ Բայց դա բավարար պայման չէ, երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Եթե հունիսի 20-ին տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինքն ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 7-ն ընկած հատվածում պետք է հրաժարական տա, այսինքն՝ մոտ 50 օր դեռ առջեւում կա։ թե իրենք անկեղծ էին, մենք ասել էինք՝ վաղը թող գա հրաժարական տա։ Մի քանի անգամ շարժումը մեծ թափ է հավաքել, իրենք հանդես են եկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար, որոշ քաղաքական ուժեր, նաեւ հասարակությունը իմանալով, որ տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչ-որ կերպ շարժման թափը մարել է, հետո իրենք ասել են՝ չկա հասարակական պահանջ՝ ընտրություններ կազմակերպելու համար»։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ժամանակավոր վարչապետ պետք է լինի մարդ, ով այդ ընտրություններին անձնական շահագրգռվածություն չի ունենալու. «Խոսքը Վազգեն Մանուկյանի մասին է, բայց եթե կա այլ թեկնածու, որը կարող է լինել չեզոք, կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանի նպատակը երբեք չի եղել վարչապետ լինելը, նա ինքն իրեն չի առաջադրել, մենք ենք խնդրել նրան՝ ընդառաջել մեր պահանջին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular