ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի առկա ձևաչափով

ՄՇԱԿՈՒՅԹ

Ապրիլին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի առկա ձևաչափով, իսկ Zoom առցանց հարթակի միջոցով մասնակցությունը կարգելվի: 

Այս մասին գրում է The Wrap-ը՝ վկայակոչելով կազմակերպիչների կողմից թեկնածուներին ուղղված նամակը:

«Իհարկե, ձեր առաջին միտքը կլինի՝ արդյոք հնարավոր կլինի՞ միջոցառումն անվտանգ անցկացնելը: Պատասխանն է՝ այո, կարող ենք», - ասվում է նամակում, որի տեքստը հրապարակել է հրատարակությունը:

Կազմակերպիչները հայտնում են, որ միջոցառման ընթացքում կգործարկվի մի համակարգ, որը ճիշտ ժամանակին կտրամադրի կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի արդյունքները:

«Այնպիսի տարբերակներ, որոնց համաձայն՝ շոուն կանցկացվի Zoom-ի միջոցով, չեն քննարկվում»,- մանրամասնել են կազմակերպիչները:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում հայտնի կդառնան «Օսկար» մրցանակակիրների անունները: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular