ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերիք եղավ, բոլ եղավ գործ անելու տպավորություն ստեղծելով գնան տուն․ Ռուբեն Մելիքյանը՝ ընդդիմադիր պատգամավորների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագիծը հնարավորություն է տալիս ուղիղ միջամտել արդարատության համակարգին։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով իշխող խմբակցության օրենսդրական փաթեթին, որով առաջարկվում է, որ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու իրավական-նորմատիվ ակտեր:

«Այս նախագիծը ես դիտարկում եմ օրեր առաջ Ազգային ժողովի փոխխոսնակի կողմից շատ ցինիկ ձևով արտահայատված «դատարանները վերցնելու» նպատակի ներքո։ Այս նախագիծը սահմանդրության կոպտագույն խախտումներն է իրենից ներկայացնում։ Ո՞վ է տեսել, որ դատավորը գործ քննի և ինչ-որ մարմին՝ թեկուզ Բարձրագույն դատական խորհուրդը, ընթացքում որոշի, որ այդ գործը դատավորից վերցնում է։ Դատարանը, երբ սկսում է արդարադատության իրականացում, պետք է ավարտի արդարադատության իրականացումը։ Այս նախագիծը հնարավորություն է տալիս արդարատության համակարգին ուղիղ միջամտել, երկրորդ՝ փաստաբանների հնարավորությունները էապես սահմանափակվում են, որովհետև դատարանները կարող են որոշել, որ նրանք այլևս չեն կարող միջնորդություններ ներկայացնել, բացարկներ հայտնել և այլն։ Երրորդը՝ փաստորեն ամեն մի դատավոր մի փաստաբան պետք է վարձի և իր կողքին դնի, քանի որ քաղաքացիներն անընդհատ կարող են դիմել ԲԴԽ-ին և դատարանն անընդհատ պետք է ինչ-որ մեկի առջև բացատրի իր գործողությունները։ Այսօր կան ֆիլտրներ՝ Արդարադատության նախարարությունը, դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular