ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններից հետո հնարավոր է լարվածությունը որոշ չափով թուլանա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպելուց հետո երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

—Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

— Չեմ կարող ասել, կապրենք, կտեսնենք։ Ընտրություններ կլինեն, ինչպես կլինեն ընտրությունները և ովքեր կմասնակցեն։ Այս պահին դեռ ոչինչ հասկանալի չի։

—Ընտրությունների անցկացման լավագույն ժամկետը ե՞րբ պետք էր դիտարկել։ Եվ արտահերթ ընտրություններով արդյոք որակապես այլ խորհրդարան կունենանք։

— Դժվարանում եմ ասել որակապես այլ խորհրդարան կարող ենք ունենալ, որովհետև խորհրդարանը բաղկացած է քաղաքական ուժերից, իսկ քաղաքական ուժերը հիմնական հարցերի պատասխանները չունեն, որոնք դրված են երկրի առջև։ Դրանք անվտանգության հարցերն են, տնտեսական հարցերն են, քաղաքական վերակառուցման հարցերն են, բանակաշինության, բանակի վերափոխման հարցերն են և այլ բազմաթիվ հարցեր։ Մենք տեսնում ենք, որ հիմնական խոսակցությունը գնում է նրա մասին, որ ընտրությունները ոնց կանցնեն, կկեղծվեն թե ոչ։ Ընտրություններից հետո հնարավոր է, որ լարվածությունը որոշ չափով թուլանա, բայց այդ տեսակետից հարցերի պատասխանը կարող է չգտնենք։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular