ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեսուն տարի մենք կերակրվել ենք խոստումներով, այժմ պետք են ծրագրեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկեր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը՝ Սերժ Սարգսյանը մոտեցավ իր կողմնակիցներին և հայտարարեց, որ երբեք չի լքելու քաղաքական խրամատը։ Մինչ այդ էլ նա հայտարարել էր, որ չի հավակնում բարձր պաշտոն զբաղեցնել։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ։

—Պարոն Մանասյան, ի՞նչ եք կարծում Սերժ Սարգսյանը կմասնակցի ընտրություններին։

— Դա իր գործն է, բայց այդ երկու հայտարարությունները համատեղելի են, քանի որ նա կարող է չլքել քաղաքական խրամատը և կարող է չմասնակցել ընտրություններին։

—Ըստ ձեզ, ընտրությունների անցկացման լավագույն ժամկետը ե՞րբ պետք էր լիներ։ Եվ արտահերթ ընտրություններով արդյոք կարող ենք որակապես այլ խորհրդարան ունենանլ։

— Դա կախված է նրանից, թե կուսակցությունները քաղաքական ինչ ծրագրեր կունենան և ոչ թե ով ինչքան ծանոթ կբերի։ Ծրագրեր են պետք և մենք պետք է փորձենք այս ճգնաժամը օգտագործել որպես քաղաքական հասունացման պատմական պահ։ Մենք պետք է ընտրությունների գնանք ոչ թե իրար փնովելով և անձանց քննադատելով, այլ պետք է գնանք նախագծեր առաջադրելով կամ նախագծեր քննադատելով։ Դրանից շատ բան է կախված, այս ամիսներին, այս երկու տարվա ընթացքում մեր քաղաքական խոսույթը իջել է մինչև փողոցային հայհոյանքների մակարդակ և ժամանակն է, որ մենք լուրջ խոսենք քաղաքական ծրագրերից։

—Ի վերջո, այս ընտրությունները ստեղծված ճգնաժամից ելք կարո՞ղ են լինել, թե ոչ։

— Ելք կլինի, եթե մենք նախագիծ պահանջենք քաղաքական ուժերից, այլ ոչ թե առաջնորդվենք մերժիր սրան, նրան կամ չորրորդին, կեցցե այս ուժը կամ մյուսը։ Պետք է հստակ նախագիծ լինի և միայն դա կարող է օգնել դուրս գալ ստեղծված ճգնաժամից։

—Վերջերս «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնություն ստեղծեց «Թովմասյան հիմնադրամի» ղեկավար Արտակ Թովմասյանը։ Այդ նախաձեռնության անդամները քաղաքականությամբ չզբաղված և տարբեր ոլորտներում հաջողություն գրանցած անձիք են։ Ինչ կարծիք ունեք այս ուժի մասին։

— Չեմ կարող որևէ բան ասել, քանի որ ծանոթ չեմ նրանց  ծրագրին և կարող եմ միայն հարցնել ի՞նչ նախագիծ ունեն, ի՞նչ են առաջարկում, ինչո՞ւ են ուզում գալ իշխանության և այս դեպքում ոչ թե պետք է լինեն խոստումներ, որի միջոցով սովորաբար մեզ մոտ իշխանության են եկե,լ այլ պետք է լինեն հստակ և հիմնավոր ծրագրեր մեր ժամանակների գլոբալ գործընթացների իմաստավորման և աշխարհաքաղաքական իրադրության վերլուծության հիման վրա պետք է նախագծերը առաջադրվեն և խոսքը ոչ միայն այդ նոր ուժի մասին է, այլ առհասարակ բոլոր ուժերի ովքեր հավակնում են մասնակցել ընտրություններին։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular